Jump to content

Նորա (Սելեմջայի վտակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորա
Զեյսկի ավազան
Բնութագիր
Երկարություն305
Ավազանի մակերես16 700 կմ²
ԱվազանԶեյսկի ավազան
Ջրի ծախս128 (Գետաբերանից 141 կմ ներքև)
Ջրահոսք
ԱկունքՋագդա լեռ
Կոորդինատներ53°48′25″ հս․ լ. 131°04′37″ ավ. ե.HGЯO
ԳետաբերանՍելեմջա
Գետաբերանի տեղակայումՍելեմջա
Կոորդինատներ52°25′20″ հս․ լ. 129°56′20″ ավ. ե.HGЯO
Տեղակայում
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԱմուրի մարզ
ՋրահավաքԱմուրի ավազան

Նորա (ռուս.՝ Нора), գետ Ամուրի մարզում, Սելեմջայի առաջին վտակը (Ամուրյան ավազան)։

Գետի երկարությունը կազմում է մոտ 305 կմ։ Ջրհավաք ավազանի մակերեսը կազմում է 16700 կմ²։ Գետը սառցակալում է նոյեմբեր ամսին և մնում սառցի տակ մինչև մայիս։ Սնումը գերազանցապես անձրևային է։ Սկսվում է Ջագդայի լեռնագագաթից և հոսում է Ամուրո-Զեյսկի հարթավայրով։ Վարարումը տևում է մայիսից մինչև սեպտեմբեր։ Ջրի միջին ծախսը գետաբերանից հաշվված 141 կմ կազմում է 128 մ³/վրկ։

Ամենախոշոր վտակը՝ Դուգդան, թափվում է գետաբերանից 150 կմ առաջ։

Գետի վրա բնակավայրեր չկան։ Դուգդա ավանը գտնվում է (Զեյսկի շրջան) Դուգդա գետի մոտ, իսկ Նորսկ գյուղը (Սելեմջինսկի շրջան), գտնվում է Սելեմջա գետի ձախ ափին, Նորայի գետաբերանից 6 կմ ներքևում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորա գետ
  • «Государственный водный реестр РФ: Нора». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.