Նոտորո
Նոտորո
ճապ.՝ 能取湖 | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Հոկայդո պրեֆեկտուրա, Ճապոնիա | |
Երկիր | Ճապոնիա | |
Վարչատարածքային բաժանում | Հոկայդո պրեֆեկտուրա | |
Տեսակ | Լիճ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 0 մ | |
Ավազանի մակերեսը | 59 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 31 կմ | |
Ամենամեծ խորությունը | 22 մ | |
Նոտորո (ճապ.՝ 能取湖), լիճ (ծոց) Հոկայդո կղզու հյուսիսային հատվածում, Ճապոնիա, Օխոտի ծովի ափ։ Լճի ջրային հայելու մակերեսը 59 կմ² է[1]։ Ջրափնյա գծի երկարությունը 31 կիլոմետր է[1]։ Խորությունը հասնում է 22 մետր[1], լճի արևելյան հատվածը արևմտյանից ավելի խորն է[2]։
Նոտորոն տեղակայված է Աբաշիրի քաղաքից ոչ հեռու, Աբաշիրի շրջան, Հոկայդո պրեֆեկտուրա, ունի կլորացված՝ հյուսիսից հարավ ձգված ձև։ Լիճը Օխոտի ծովի հետ կապված է 200 լայնությամբ և 6-7 մետր խորությամբ նեղուցով[1]։ Լճի արևմտյան ափին գտնվում են Նոտորո, Հեյվա, իսկ հարավային ափին՝ Ուբարանայ և Ֆուտամիգաոկա բնակավայրերը։ Արևելյան ափը ճեղքված է։ Արևմուտքից և հարավից Նոտորո են հոսում մեծ թվով վտակներ, որոնցից ամենամեծը Ուբարանայն է։ Լճային ջրի աղիությունը համընկնում է Օխոտի ծովի ջրի աղիության հետ[2]։
Նոտորոյում կախված սեզոնից ջրի ջերմաստիճանը փոխվում է՝ 1,5-ից մինչև 21,4 °C[1]։ Հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում լիճը ծածկվում է սառույցով[1]։
Նոտորոյի ջրերն օգտագործվում են ծովամթերք աճեցնելու համար[2]։ Լիճը հանդիսանում է ձկնորսության հայտնի վայր, ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների մոտ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 T. Takatsu, S. Takagi, Sh. Yokoyama, T. Takahashi Occurrence Periods and Food Habits of Cresthead Flounder Pleuronectes schrenki Juveniles in Lake Notoro, Hokkaido(անգլ.) // Bulletin of the faculty of fisheries Hokkaido University. — 1999. — № 50 (3). — С. 155—169.
- ↑ 2,0 2,1 2,2 T. Kolerski, H. Tao Shen, Sh. Kioka A Numerical Model Study on Ice Boom in a Coastal Lake(անգլ.) // Journal of Coastal Research. — 2013. — № 29 (6a). — С. 177—186.
- ↑ Joy Hendry, Massimo Raveri Japan at Play. — Routledge, 2005. — С. 259. — 336 с. — ISBN 9780415379373
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Фотографии озера Ноторо». aminoapps.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոտորո» հոդվածին։ |
|