Նիկոլայ Գաստելլոյի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Գաստելլոյի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևԿիսանդրի
Ներկա վիճակԿանգուն

Նիկոլայ Գաստելլոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Николаю Гастелло), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի ժամանակների անվանի օդաչու, Խորհրդային Միության հերոս Նիկոլայ Ֆրանցևիչ Գաստելլոյին, որը զոհվել է պատերազմի չորրորդ օրը` իր ինքնաթիռն ուղղելով ֆաշիստական տանկերի շարասյան վրա։ Հուշարձանը տեղադրվել է 1985 թվականին, Գաստելլոյի փողոցի սկզբնամասում (Սոկոլնիկի շրջան), Ռուսակովի փողոցի հետ խաչմերուկից ոչ հեռու[1]։ Քանդակագործն է Բորիս Ալեքսեևիչ Մաչկովը (1931-1990)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Գաստելլոյի հուշարձանը բրոնզե կիսանդրի է։ Օդաչուի գլխին թռիչքային սաղավարտ է, ակնոց, իսկ քանդակի հետևից կրակի լեզվակներ են։ Կիսանդրին տեղադրվել է պատվանդանի վրա, որը պատրաստված է դեպի ներքև նեղացող գլանաձև սյան տեսքով։ Ներքևում երկու գրանիտե թևեր են։ Սյան վերևում կա խոշոր տառերով մակագրություն. «Գաստելլո»[1]։

Հուշարձանի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի օր, զբոսնելով Գաստելլոյի փողոցով, քանդակագործ Բորիս Մաչկովը որոշեց, որ այնտեղ անհրաժեշտ է հուշարձան, որը կհավերժացնի օդաչու Գաստելլոյի հերոսական արարքը։ Շրջանային նիստում ներկայացվել է քանդակի նախագիծը, սակայն այն չի ընդունվել, արվել են մի շարք դիտողություններ։ Բորիս Մաչկովը հաշվի է առել բոլոր դիտողությունները և ստեղծել Գաստելլոյի կերպարը, որը մինչ օրս զարդարում է նույնանուն փողոցը։ Այս քանդակը, ինչպես նրա շատ այլ քանդակներ, նվիրել են Սոկոլնիկի թաղամասին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Памятник Н. Ф. Гастелло». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  2. Քանդակագործի կրտսեր քրոջ` Նինա Անդրեևնայի հիշողություններից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]