Նիկոլայ Բրունի
Նիկոլայ Բրունի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1856 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1935 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1885) |
Մասնագիտություն | նկարիչ և խճանկարիչ |
Հայր | Alexander K. Bruni? |
Nikolay Aleksandrovich Bruni Վիքիպահեստում |
Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բրունի (ռուս.՝ Николай Александрович Бруни, 1856, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1935), ռուս նկարիչ, ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսանդր Բրունիի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Բրունին ծնվել է 1856 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ ակադեմիկոս Ալեքսանդր Բրունիի ընտանիքում Николай Бруни родился в 1856 году в семье академика архитектуры А. П. Бруни[1]: Սկզբում սովորել է ճարտարապետություն՝ որպես ազատ ունկնդիր հաճախելով Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա։ Սակայն գեղանկարչության հանդեպ հակումը ստիպում է դեմ գնալ ընտանեկան ավանադույթին, և 1875 թվականին գիմնազիան ավարտելուց հետո նա ընդունվում է Գեղարվեստի ակադեմիայի պատմական գեղանկարչության դասարան։
1884 թվականին «Առակ հարուստի ու Ղազարոսի մասին» (ռուս.՝ «Притча о богатом и Лазаре») աշխատանքի համար արժանանում է Ակադեմիայի փոքր ոսկե մեդալի։ 1885 թվականին «Овчая купель» ծրագրի համար Ակադեմիան ավարտելիս ստանում է առաջին աստիճանի նկարչի կոչում։
1890 թվականից դասավանդել է Սանկտ Պետերբուրգի բարոն Ա. Շտիգլիցի տեխնիկական գծագրության կենտրոնական ուսումնարանում։ 1892 թվականից եղել է Գեղարվեստի ակադեմիայի դասարանական վերակացու, իսկ 1894 թվականին նշանակվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն ուսումնարանի դասարանական տեսուչ։
1906 թվականին Նիկոլայ Բրունիին շնորհվել է ակադեմիկոսի կոչում։ 1912 թվականին նշանակվել է Ակադեմիայի խճանկարի բաժնի վարիչ։
Նիկոլայ Բրունին մահացել է 1935 թվականին։ Թաղված է Սմոլենսկի ուղղափառական գերեզմանատանը[2]։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատելով որպես պրակտիկ գեղանկարիչ՝ մասնակցել է Սոֆիայի Ալեքսանդր Նևսկու տաճարի որմնանկարների ստեղծմանը[3]։
Հայտնի է, որ Նիկոլայ Բրունի ստեղծել է նաև ապակենկարների նախագծեր։ Նրա էսքիզով 1899 թվականի Ֆ. Ցետլերի՝ Մյունխենում գտնվող արվեստանոցում ստեղծվել է Քրիստոսի Հարությանը նվիրված ապակենկարը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Ալեքսանդր Նևսկու տաճարի կադետական երկրորդ մասնաշենքի ապակենկարը։ 2008 թվականին այն գտնվել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարանի պահեստում։ 1905 թվականին Նիկոլայ Բրունիի էսքիզով Հ. Մյուլլեր-Հիկլերի՝ Դրամշտադում գտնվող արվեստանոցում ստեղծվել է ապակենկար Պետերբուրգի Պետրոպավլովյան տաճարի Իշխանական հանգստարանի համար։ Այդ ապակենկարը ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ 2006 թվականին ապակենկարը վերականգնվել է Սանկտ Պետերբուրգում՝ Ա. Յակովլևի արվեստանոցում[4]։
Նիկոլայ Բրունիի էսքիզներով ստեղծված երկու ապակենկարներն էլ կերտվել են Քրիստոսի Հարությունը պատկերող սրբապատկերների ստեղծման ավանդույթներին համապատասխան և համարվում են ապակենկարի՝ Ռուսաստանում ստեղծված լավագույն նմուշներից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ↑ Бруни, Александр Павлович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ «Исторические захоронения на Смоленском православном кладбище». Ассоциация предприятий похоронной отрасли Санкт-Петербурга и Северо-Западного региона. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Бусева-Давыдова И. Л. Александра Невского собор в Софии // Большая российская энциклопедия / С. Л. Кравец. — М: Большая Российская энциклопедия, 2005. — Т. 1. — С. 446—447. — 768 с. — 65 000 экз. — ISBN 5-85270-329-X
- ↑ Княжицкая Т. В. Витражи: хрупкость стекла в эпоху революций // Мир музея. — 2009, март. — № 3 (259). — С. 12-14.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Княжицкая Т. В. Два образа — две эпохи : Витражи по эскизам Н. А. Бруни // Антиквариат. — 2009. — № 6-8 (68).
- Шилова Е.В. Творчество Н.А.Бруни // Русское искусство Нового времени: Исследования и материалы. Сборник статей. Вып. 10: Императорская Академия художеств: Дела и люди. СПб., 2006.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Бруни Николай Александрович (1856—1935)». Русская живопись. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.