Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի տուն
| Տեսակ | մշակույթի պալատ և ճարտարապետական հուշարձան |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Նիժնի Տագիլ և Tagilstroevskiĭ raĭon? |
| Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն |
| Հիմնադրված է | 1952 |
| Ժառանգության կարգավիճակ | candidate heritage site in Russia?[1] |
![]() | |
![]() | |
| Պաշտոնական կայք | |
Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի տուն (ռուս.՝ Дом культуры Нижнетагильского металлургического комбината), մշակութային հաստատություն Նիժնի Տագիլի Տագիստրոյսկի շրջանի Մետաղագործների փողոցում՝ Տագիլստրոյում։ Գտնվում է Մետաղագործների մշակույթի պուրակի տարածքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի տունը կառուցվել է 1952 թվականին, իսկ նույն տարվա սեպտեմբերի 17-ին շահագործման է հանձնվել։ Մշակույթի պալատի ստեղծումը երկրի ղեկավարության երախտագիտության արտահայտումն էր Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի գործում մետաղագործների ներդրման համար։
| Այն դարձավ իշխանության, ընկեր Ստալինի առատաձեռն նվերը Հայրենական պատերազմի ընթացքում անձնազոհ աշխատանք կատարած Նիժնի Տագիլի մետաղագործներին։ |
Շենքի նախագիծը ստեղծվել է 1947 թվականին Սվերդլովսկի ճարտարապետ Վ. Վ. Էմելյանովի ղեկավարությամբ։ Շենքի կառուցման համար նեոդասական ոճը, որը բնորոշ էր 1950-ական թվականների ոճին («Ստալինյան ամպիր»)։ Մշակույթի պալատի նախասրահը կառուցվել է կարմիր և սպիտակ մարմարից, որտեղից կարելի է գնալ մեծ կլոր նախասրահ։ Շենքի հիմնական կոմպոզիցիոն կենտրոն դարձած նախասրահի վերևում է գտնվում սրահը, որն այժմ կոչվում է «Նախագահական»։ Նախասրահից կարելի է անցնել հաջորդ սրահ, որը նախատեսված է հազար մարդու համար, ընթերցասրահ, մարզասրահ և սրճարան։ Հինգ սրահներում տեղավորված է եղել տեխնիկայի տունը, շինության երրորդ հարկում՝ դասախոսությունների սրահը և ցուցասրահներ։ Բազմաթիվ սենյակներում եղել են սիրողական նկարչական խմբեր։
Մշակույթի պալատի մուտքը զարդարում են երկու քանդակներ, որոնք ստեղծվել են մետաղագորածական գործարանի աշխատակիցների կերպարով։ 1952 թվականին մեկ ամսվա ընթացքում դրանք ստեղծել է քանդակագործ Գաբրիել Վայսբերգը, ով մետաղագործական գործարանի տնօրեն Էմմանուիլ Վայսբերգի կինն էր։ Պողպատագործ Վիկտոր Եսինի և հրահալոցի բանվոր Վալերի Կրյուչկովի քանդակները պահպանվել են մինչև այսօր։
Մշակույթի պալատի ստեղծումից անմիջապես հետո այն դարձավ ՌԽՖՍՀ լավագույն ճարտարապետական կառույցը՝ դառնալով Ուրալի մշակույթի ամենախոշոր պալատներից մեկը և արժանացավ Նախարարների խորհրդի առաջին մրցանակին։
Խորհրդային ժամանակներում մշակույթի պալատում գործել են ժամանակակից պիեսների թատրոնը, մետաղագործների բալետի ինքնագործ թատրոնը, բազմաթիվ սիրողական ակումբներ, ժողովրդական նվագարանների համույթ և այլն։ Այժմ կենտրոնում գործում է Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի և արվեստի կենտրոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Стили в архитектуре Свердловской области: Неоклассицизм. Екатеринбург: НИИМК, 2011
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Дворец культуры НТМК» (ռուսերեն). Центр культуры и искусства НТМК. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
- «Центру культуры и искусств НТМК – 60 лет» (ռուսերեն). Телекон. 2012 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.

