Ներքնաշապիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շապիկի օրինակ, որը կարելի է կրել որպես ներքնաշապիկ և սովորաբար ոչ որպես վերնազգեստ։

Ներքնաշապիկ, ներքնազգեստի տեսակ, որը կրում են վերնաշապիկի տակից և նախատեսված է մարմնի քրտնքից և հոտերից պաշտպանելու համար։ Այն կարող է ունենալ կարճ թև (T-shirt) կամ լինել անթև (A-shirt): Առավել հաճախ տերմինը վերաբերում է մարմնի վերին հատվածի ներքին հագուստին, որը կրում են տղամարդիկ։

Ներքաշապիկը կարելի է հագնել՝ մարմինը կոշտ կամ այլ անհարմար գործվածքից պաշտպանելու համար։ Այն նաև դարձնում է զգեստները քիչ թափանցիկ՝ նվազեցնելով գործվածքի կողմից ներծծվող քրտնքի քանակը։ Այն կարելի է կրել ձմռան ամիսներին՝ որպես ջերմության լրացուցիչ շերտ, ինչպես նաև այն նվազեցնում է հագուստի վերին շերտերի մաշվածությունը[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային գործարանային արտադրության ներքնաշապիկները տարածված դարձան Արևմուտքում 20-րդ դարի սկզբին, երբ նորարարությունները բաժանեցին սովորական ներքնազգեստ երկու մասի՝ մարմնի վերին և ստորին հատվածների համար։

Ներքնաշապիկի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

A-shirt-ի օրինակ
  • Անթև ներքնաշապիկը, որը նաև հայտնի է որպես A-shirt, ունի մեծ թևային և պարանոցային բացվածք, քիչ է պաշտպանում թևատակերի քրտինքը։
  • V- պարանոցով վերնաշապիկը ունի V-աձև պարանոց։
  • Երկարաթև շապիկն ունի երկար թևեր և կարող է օգտագործվել զով եղանակին։ Այս տեսակի վերնաշապիկը նույնպես սովորաբար կրում են աշխատանքային վերնաշապիկի տակից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Esquire: the handbook of style : a man's guide to looking good (անգլերեն). New York, NY: Hearst Books. 2009 թ․ հունվարի 1. ISBN 9781588167460. OCLC 217263653.
  2. 2,0 2,1 Centeno, Antonio (2013 թ․ հունիսի 28). «A Man's Guide to Undershirts: History, Styles, and Which to Wear». The Art of Manliness. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.