Ներքին առևտուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներքին առևտուր, տարբերվում է միջազգային առևտրից, հայրենական ապրանքների փողանակումն է երկրի սահմանների ներսում։ կարող է ստորաբաանվել 2 կատեգորիայի՝ մեծածախի և մանրածախի։ Մեծածախ առևտուրն այն է, որ գնում են մեծ քանակությամբ ապրանքներ արտադրողներից կամ դիլերներից, և վաճառում դրանք ավելի փոքր քանակությամբ մանրածախ վաճառք իրականացնողներին, կամ նույնիսկ սպառողներին։ Մեծածախ առևտուրը ստանձնում են մեխածախ վաճառականները կամ մեծածախ հանձնաժողովի գործակալները։

Մանրածախ առևտուր իրականացվում է փոքր քանակի ապրանքների իրացումը սպառողների կողմից։ Այս տեսակի առրտուրն իրականացվում է մանրածախ վաճառողների կողմից։ Գործնականում, սակայն, արտադրողները և մեծածախ վաճառողները նաև ապրանքների մանրածախ բաշխում իրականացնում են առանց միջնորդ մանրածախ առևտրի, որով ավելի մեծ շահույթ են ստանում։

Կարևորություն և դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին առևտրի կարևորությունն այն է, որ այն հեշտացնում է ապրանքների փոխանակումը երկրի ներսում։ Այս միջոցով համոզվում ենք, որ արտադրության գործոնները հասնում են ճիշտ հասցեի, որպեսզի երկրի տնտեսությունը կարողանա աճել։Թույլատրելով՝ տարբեր տեսակի ապրանքների և ծառայությունների, երկրի տարբեր մասեր հասնելը բարելավում է բնակիչների կենսամակարդակը, ինչպես նաև երկրի զբաղվածության մակարդակը։Եվ դա օգնում է արդյունաբերության աճին`ապահովելով հումքի առկայությունը։

Օտարերկրացի վաճառականները համաձայնության են գալիս տեղացի վաճառականների հետ, քանի որ դժվար է անմիջապես ձեռք բերել պահանջվող ապրանքնեռը այլ երկրից։

Մեծածախ առևտուր

Մեծածախ առևտուրը շատ կարևոր դեր է խաղում ներքին առևտրի զարգացման գործում։ Կարելի է նույնիսկ ասել, որ այն ներքին առրտրի ողնաշարն է։ Մեծածախ վաճառքը անմիջական կապի մեջ է արտադրողների հետ, բայց անուղղակի կապի մեջ՝ սպառողների։ Մեծածախ վաճառքը հիմնականում զբաղվում է արդյունաբերության մեկ տեսակով. օրինակ՝ մեքենաշինություն, տեքստիլ, գրենական պիտույքներ։ Նրան ունեն իրենց սեփական փահեստները, այսպիսով արտադրողները չեն մտահոգվում տարածքի համար։ Նրանք, սովորաբար, կատարում են կանխիկ վճարումներ մանրածախ առևտրից, երբեմն նաև սպառողներից, կանխիկ գործարքները ձեռնտու են արտադրողների համար։ Նրանք մանրածախ վաճառողներին վաճառում են փոքր քանակությամբ, որը ազատում է վաճառողներին հավելյալ տարածք ունենալու խնդրից։Դրանք երբեմն մանրածախ առևտրին թույլ են տալիս վարկեր ստանալ։

Մանրածախ առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրածախ վաճառողը հիմնականում ապրանքի վերջնական վաճառողն է։Մանրածախ վաճառք իրականացնողները մասամբ պարռադիր չէ որ լինեն եկ արդյունաբերությունից. նրանք կարող են միաժամանակ վաճառել տարատեսակ ապրանքներ։ Այն հիմնականում ձեռք է բերվում ապառիկ կամ կանխիկ։Մեծածախ վաճառողների համեմատ վաճառքը կատարվում է փոքր քանակությամբ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1] Difference between international and domestic trade
  • N.D. Kapoor & Bharat Bhushan, R. P. Maheshwari (1997). ISC Commerce. India: Pitambar Publishing. էջեր 199–278. ISBN 81-209-0447-8.
  • [2] Արխիվացված 2012-06-21 Wayback Machine International Trade vs. Domestic Trade – Differences, Statistics & Potential Risk Factors