Ներկայացուցչության համամասնական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ներկայացուցչության համամասնական համակարգ, բուրժուական ընտրական իրավունքում քվեարկության արդյունքները որոշելու կարգ, ըստ որի ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների միջև պատգամավորական մանդատները բաշխվում են ըստ նրանց թեկնածուների օգտին տրված ձայների քանակի։ Կիրառվում է Իտալիայում, Բելգիայում, Ֆինլանդիայում և այլն։ Ներկայացուցչության համամասնական համակարգի դեպքում ստեղծվում են խոշոր ընտրական օկրուգներ, որոնցից յուրաքանչյուրում ընտրվում է մի քանի պատգամավոր, իսկ ընտրողները քվեարկում են այս կամ այն կուսակցության թեկնածուների ցուցակի օգտին։ Ընտրությունների արդյունքների որոշման համար սահմանվում է ընտրական չափ (ընտրական քվոտա)՝ յուրաքանչյուր թեկնածուի ընտրության համար ձայների նվազագույն քանակություն։ Կիրառվում են ընտրական չափի հաշվարկման և մանդատների բաշխման տարբեր համակարգեր (համապետական ցուցակների, առավել միջինի, առավել մնացորդների և այլն)։ Ներկայացուցչության համամասնական համակարգը առավել ճշգրիտ է արտացոլում դասակարգային ուժերի հարաբերակցությունը երկրում և հնարավորություն տալիս ոչ մեծ կուսակցություններին իրենց ներկայացուցիչներն ունենալ ընտրովի մարմիններում։ Սակայն բուրժուական պետությունները խուսափում են ներկայացուցչության համամասնական համակարգից, որովհետև այդ դեպքում ընտրական մարմիններում աճում է աշխատավորների ներկայացուցիչների թիվը։ Պետությունների մեծ մասում կիրառվում է մաժորիտար համակարգը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 247 CC-BY-SA-icon-80x15.png