Նեստերկայի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեստերկայի արկածները
ռուս.՝ Приключения Нестерки
Տեսակկինոնկար
ՌեժիսորIhar Volčak?
ԵրաժշտությունLeanid Zakhlewny?
Երկիր Բելառուս
Լեզուբելառուսերեն
ԸնկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն52 րոպե
Թվական2013

Նեստերկայի արկածները, (բելառուս․՝ Прыгоды Несцеркі), առաջին բելառուսական անիմացիոն լիամետրաժ ֆիլմը, որը թողարկվել է 2013 թվականին Բելառուսֆիլմ կինոստուդիայի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Իգոր Վոլչեկի «Նեստերկայի արկածները» մուլտիպլիկացիոն ֆիլմը կազմված 8 պատմություններից, որոնցում գլխավոր հերոս Նեստերկան իր շան և կատվի հետ հայտնվում է տարբեր իրավիճակներում, որոնցից պատվով է դուրս գալիս, փրկում է հարսնացուին Օձի բնից և երջանկություն է գտնում։ Ֆիլմի սյուժեի հիմքում բելառուսական հեքիաթներն են, և ինքը` լեգենդների հայտնի հերոս Նեստերկան, բելառուսական արժեքների` հնարամտության, բարության, ուրախություան և մի քիչ էլ` ձախորդության մարմնացումն է։

Մուլտֆիլմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի աշխատանքները տարբեր նկարիչների կողմից շարունակվել են գրեթե 10 տարի։ Եվ այդ պատճառով էլ, ըստ ռեժիսորի, ամենադժվարը եղել է այդ բոլոր սերիաները մեկ սյուժետային գծով միացնելը։ Մուլտֆիլմը նկարահանվել է երեխաների համար, որպեսզի «Նրանք ոչ միայն զվարճանան, այլ նաև ինչ-որ բան սովորեն»։ Օրինակ, որ հարստությունն ամենակարևորը չէ,այլ կան ավելի կարևոր արժեքներ. «Պետք է նայել ոտքի տակ։ Հաճախ գանձարանը հենց ոտքերիդ տակ է»[1]։

Նեստերկայի մասին մուլտֆիլմը նկարահանվել է բելառուսերեն և ռուսերեն։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

բեմադրող ռեժիսոր Իգոր Վոլչեկ
սցենարի հեղինակ Դմիտրի Յակուտովիչ
բեմադրող նկարիչներ Ալլա Մատյուշևսկայա,
Իրինա Տարասովա,
Ստաս Սպերանսկի
նկարիչ-անիմատորներ Վալերի Կոզլով,
Վ. Բոբրովսկի,
Մ. Կարպովա,
Ա. Սիդորովա,
Ա. Օռլենկո,
Իգոր Վոլչեկ,
Ալեքսանդր Լենկին,
Օ. Զաիկին,
Ա. Ֆլերկո,
Ն. Յարունին,
Ա. Նովիկ,
Օ. Կորշակևիչ,
Իրինա Տարասովա,
Ա. Միրոնովիչ,
Օ. Ռիբինա,
Կ. Գորովայա,
Լ. Օռլովա,
Դ. Ժուկովա,
Ա. Կոտովիչ,
Վ. Մանկովիչ
հնչյունային ռեժիսոր Սերգեյ Չուպրով
սինքրոն աղմուկ Շ. Իսմաիլով
կոմպոզիտոր Լեոնիդ Զախլևնի
դերերը հնչյունավորել են Ալեքսանդր Կաշպերով,
Գենադի Օվսյաննիկով,
Վիկտոր Մանաև,
Ալեքսանդր Տկաչյոնոկ,
Անաստասիա Վոլչեկ,
Դմիտրի Պուստիլնիկ,
Ալեքսանդր Եֆրեմով,
Թամարա Մուժենկո,
Նինա Ռոզանցևա,
Ա. Խիտրիկ,
Վ. Միշանչուկ,
Օ. Տկաչև,
Ի. Սիչկար,
Միխայիլ Տումելյա,
Օլգա Դեմչիխինա-Նեֆեդովա,
Կ. Մարյանկովա,
Իվան Մացկևիչ,
Սվետլանա Սուխովեյ,
Արթուր Ֆյոդորովիչ,
Վ. Կավալերովա,
Վ. Կորզյուկ
մուլտֆիմի տնօրեններ Ելենա Կարզյուկ,
Օլգա Օնոպրիենկո,
Լեոնարդա Զուբենկո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Первый полнометражный анимационный фильм». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]