Նեղուց Կոստանդնուպոլսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեղուց Կոստանդնուպոլսոյ
Տեսակքարտեզ
Հիմնադրվել է1791 թվականին
Հրատարակման վայրՎենետիկ

«Նեղուց Կոստանդնուպոլսոյ», քարտեզ։ Տպագրվել է 1791 թվականին Վենետիկում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանացույց՝ «Նեղուց Կոստանդնուպօլսոյ այն է պօղազ իչի ի նախնումն Վոսփորոն Թրակիոյ» 23 x 41 սմ չափերով։ Անվանացույցը քարտեզի վերևի աջ մասում է՝ զարդանկարի մեջ, նույն աջ մասում՝ քարտեզի ամբողջ երկարությամբ՝ «նշանագիրք», ներքևում՝ մղոնաչափ (մասշտաբ)։ Զետեղված է Ղ. Ինճիճյանի «Ամարանոց Բիւզանդեան» (Վենետիկում 1794 թվական) չափածո աշխատության մեջ և «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» (Վենետիկ, 1804 թվական ) երկում։ Հ. Ստեփանյանը քարտեզն անվանել է «Քարտեզ Ոսփորի»։ Ըստ Ս. Ճեմճեմյանի՝ փորագրիչը Ալլեսանդրին է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։