Նաֆազոլին
Նաֆազոլին, սպիտակադեղնավուն փոշի առօրյա օգտագործման համար, ունի արագ ազդեցություն։ Նախատեսված է անոթների նեղացման համար։ Դժվար է լուծվում ջրում, լուծվում է սպիրտներում։ Նաֆտիզինի կամ Նաֆազոլինի շատ օգտագործման դեպքում կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ-դեղորայքային ռինիտ, հոգեբանական խանգարումներ և այլն։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորձային գերարյունություն, սուր ռինիտ,կոկորդային ալերգիկ ռեակցիաներ, քթի արյունահոսություն և այլն։
Հակացուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերզգայնության, ալերգիկության, ծանր աչքերի հիվանդության, շնչառական ուղիների վիրահատությունից հետո, շաքարային հիվանդության, փոքր տարիքում (մինչև 1 տարեկան),հղիության և կրծքով կերակրելու ընթացքում։
Հակաազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]տեղային ռեակցիաներ։ բերանի լորձաթաղանթի քայքայում, երկար օգտագործման ժամանակ։ բերանի լորձաթաղանթի արտափքում, սրտխառնոց, գլխապտույտ, գլխացավ, երբեմն նաև հոգեբանական խանգարումներ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нурмухаметов Р. Х. Сосудосуживающие средства (деконгестанты) // Consilium provisorum. — 2001. — Т. 1. — № 1.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |