Նավթաբեր ապարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նավթաբեր ապարներ

Նավթաբեր ապարներ, նավթ պարունակող ապարներ։ Սովորաբար դրանք ծակոտկեն ապարներ են (ավազներ, ավազաքարեր, ճեղքավորված կրաքարեր)։ Նավթաբեր են լինում նաև կավերը, թերթա֊ քարերը կամ այլ խիտ ապարներ։ Արդյունաբերական առումով նավթաբեր հորիզոնները հիմնականում կազմված են ծակոտկեն ապարներից, իսկ խիտ ապարներում նավթը ցրված է կամ կուտակված՝ ճեղքվածքներում։ Ընդունված է տարբերել սկզբնական նավթաբեր ապարներ, երբ նավթը տեղադրվում է նույն տեղում, որտեղ գոյացել է, և երկրորդական նավթաբեր ապարներ, որոնց մեջ նավթը տեղափոխվել է հետագայում՝ իր նախնական առաջացման վայրից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 192 CC-BY-SA-icon-80x15.png