Նայրոբի երկաթուղային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նայրոբի երկաթուղային թանգարան
EAR 2401.jpg
Տեսակազգային թանգարան և երկաթուղային թանգարան
ԵրկիրFlag of Kenya.svg Քենիա
ՏեղագրությունՆայրոբի
Պատկանում էKenya Railways Corporation?
Հիմնադրված է1971
Կայքkrc.co.ke/?page_id=477

Նայրոբի երկաթուղային թանգարան (անգլ.՝ Nairobi Railway Museum), թանգարան Նայրոբիում։ Բացվել է 1971 թվականին Նայրոբի երկաթուղային կայարանի տարածքում[1]։

Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմքն է դարձել թանգարանի առաջին հսկիչ Ֆրեդ Ջորդոնի հավաքածուն, որը 1927 թվականից աշխատել է Արևելյան Աֆրիկայի երկաթուղիներում։

Թանգարանում ցուցադրվում են փաստաթղթեր, լուսանկարներ, երկաթուղային սարքավորումներ, ինչպես նաև լոկոմոտիվներ (հիմնականում բրիտանական արտադրության) և վագոններ։ Թանգարանում կա գրադարան[1]։

Ցուցանմուշները ներառում է նաև մոտոցիկլետային շարժիչային հսկիչ հեծանիվ, որը փորձարկվել է 1950-ական թվականներին։ Փորձարկման արդյունքը բացասական է եղել. հեծանիվի անիվները սայթաքել են ռելսերից[2]։

Թանգարանի տարածքում գտնվող ռելսերը կապված են Նայրոբի կայարանի ռելսերի հետ, ուստի այցելուները հնարավորություն ունեն տեսարժան ուղևորություններ կատարել պատմական լոկոմոտիվներով[3]։

Թանգարանային ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «NAIROBI RAILWAY MUSEUM» (անգլերեն)։ Kenya Railways Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-17-ին։ Վերցված է 2014-03-12 
  2. Richard Trillo (2013-05-01)։ «The Rough Guide to Kenya» (անգլերեն)։ Penguin Books։ Վերցված է 2014-05-04 
  3. «Steam safaris» (անգլերեն)։ Nairobi Railway Museum։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-12-ին։ Վերցված է 2014-03-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]