Նախատիտղոսաթերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախատիտղոսաթերթ, ավանտիտուլ (ֆրանս.՝ avant – առաջ և լատ.՝ titulus - մակագրություն, վերնագիր), տիտղոսաթերթին նախորդող էջը։ Որպես կանոն՝ գրքի առաջին էջն է։ Նախատիտղոսաթերթով «բեռնաթափում» են հիմնական տիտղոսաթերթը՝ նրա վրա զետեղելով նախավերնագրային և այլ տվյալներ (մատենաշարի անվանում, հրատարակչի անուն, տպարանադրոշմ և այլն). երբեմն կրկնվում են նաև հեղինակի ազգանունն ու գրքի վերնագիրը։ Գրքի ձևավորման այս եղանակը լայնորեն տարածված է եղել 19-րդ դարի հրատարակություններում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Авантитул // Издательский словарь-справочник: [электрон. изд.] / А. Э. Мильчин. — 3-е изд., испр. и доп. — М.: ОЛМА-Пресс, 2006.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։