Նախահաշվային արժեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նախահաշվային արժեք, շինարարության, ձեռնարկությունների, կառույցների, շենքերի կամ դրանց առանձին մասերի, գործարկվող հերթերի ու համալիրների շինարարության (ընդլայնման, վերակառուցման)՝ նախագծերի հիման վրա կազմված և ընդունված կարգով հաստատված ծախսեր։ Շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքը բաղկացած է ուղղակի ու վերադիր ծախսերից և պլանային կուտակումից։ Ուղղակի ծախսերին վերաբերում են բանվորների հիմնական աշխատավարձը, նյութերի և արտադրանքի արժեքը, շինարարական մեքենաների ու մեխանիզմների շահագործման ծախսերը, իսկ վերադիրին՝ արտադրության պրոցեսի սպասարկման ու կառավարման ծախսերը։ Պլանային կուտակումը շինարարական կազմակերպությունների նորմատիվային շահույթն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 157 CC-BY-SA-icon-80x15.png