Յուլյա Կոկոշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուլյա Կոկոշկո
Ծնվել էհոկտեմբերի 7, 1953(1953-10-07) (67 տարեկան)
ԾննդավայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և արձակագիր
Ազգությունռուս
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՈւրալի պետական համալսարան (1976) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն
ԱշխատավայրՍվերդլովյան կինոընկերություն և Ուրալի դաշնային համալսարան
ՊարգևներԱնդրեյ Բելիի մրցանակ և Պավել Բաժովի անվան մրցանակ

Յուլիա Միխայլովնա Կոկոշկո (ռուս.՝ Юлия Михайловна Кокошко, հոկտեմբերի 7, 1953(1953-10-07), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, բանաստեղծ և արձակագիր։ Ռուսաստանի գրողների միության անդամ։ Անդրեյ Բելիի մրցանակի (1997) և Պավել Բաժովի անվան մրցանակի (2006) դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլյա Կոկոշկոն ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 7-ին, Սվերդլովսկում։ 1971-1976 թվականներին սովորել է Ուրալի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1986 թվականին` Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում։ 1976-1980 թվականներին աշխատել է Սվերդլովսկի գրադարանում։ 1980 թվականից եղել է Սվերդլովսկի կինոստուդիայի խրոնիկայի ադմինիստրատոր, ռեժիսորի օգնական և սցենարիստ, 1990 թվականից` Ուրալի դաշնային համալսարանի հռետորաբանության ամբիոնի լաբորանտ և բանասիրական ֆակուլտետի դասախոս, միաժամանակ` «Ուրալ» ամսագրի սրբագրիչ[1][2]։

Որպես գրող, բանաստեղծ և արձակագիր՝ տպագրվել է «Ուրալսկայա նով» («Уральская новь»), «Վոզդուխ» («Воздух»), «Գվիդեոն» («Гвидеон»), «Օկտյաբր» («Октябрь»), «Ուրալ» («Урал»), «Զնամյա» («Знамя») և «Կոմմենտարիի» («Комментарии») ամսագրերում։ Նրա գրչին են պատկանում` «Այգիներում ...» (1996) «Մոտեցում չգրվածին» (2000), «Սուտ մատնություններ կատարելը» (2003), «Քայլել։ Բռնել եղջյուրը» (2008), «Ծուխն ու ավազը հետևում են ինձ» (2014), « Կամրջի տակ և կամրջի վրայով» (2016)։ Ռուսաստանի գրողների միության անդամ է[1][3]։

1997 թվականին «Գրելու սկզբունքների համար, որոնք գրողի համար նուրբ հավասարակշռություն են հաստատում լռության, դժվար բառերի և պատկերների միջև, ինչը թույլ է տալիս չվնասել սրտի աշխատանքը, 1997 թվականին «Այգիներում» պատմվածքների ժողովածուի համար նա արժանացել է Անդրեյ Բելիի անվան մրցանակի[3]։ 2006 թվականին «Ռուսական այլաբանական արձակի ավանդույթները զարգացնող ստեղծագործության համար» արժանացել է Պավել Բաժովի անվան մրցանակի։

Բնակվում է Եկատերինբուրգ քաղաքում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 — «В садах…»
  • 2000 — «Приближение к ненаписанному»
  • 2003 — «Совершение лжесвидетельства»
  • 2008 — «Шествовать. Прихватить рог»
  • 2014 — «За мной следят дым и песок»
  • 2016 — «Под мостом и над мостом»

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Exercice на воде» / журнал «Урал» № 1 — 1997
  • «Хвастовство от господина Собаки» / журнал «НЛО» № 3 — 1998
  • «Ничего, кроме болтовни над полем трав». (Повесть) / журнал «Уральская новь» № 1 — 2000
  • «Забывчивость повторяющейся реки» / журнал «Урал» № 8 — 2001
  • «Меланхолия» / журнал «Урал» № 7 — 2002
  • «Любовь к восемьдесят пятому году» / журнал «Уральская новь» № 14 — 2002
  • «Из книги пира» / журнал «Урал» № 4 — 2003
  • «Дорога, подписанные шаги и голоса» / журнал «Уральская новь» № 20 — 2004
  • «Три полуночника на улице Нескончаемой» / журнал «Урал» № 1 — 2006
  • «Бегущие трепеты бегущих» / журнал «Урал» №9 — 2007
  • «Благосклонность шума и пирамид» / журнал «Урал» № 2 — 2008
  • «Сплошные приключения» / журнал Урал № 11 — 2008
  • «Некто Y» / журнал «Урал» № 9 — 2010
  • «Вдоль снега» / журнал «Знамя» № 11 — 2010
  • «Крикун кондуктор, не тише разносчик и гриф…» / журнал «Урал» № 7 — 2011
  • «Сбившиеся с пути» / журнал «Урал» № 9 — 2012
  • «Пересидеть развалины» / журнал «Урал» № 1 2013[4]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Բելիի անվան մրցանակ (1997[3])
  • Պավել Բաժովի անվան մրցանակ (2006)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Премия Андрея Белого: антология / сост. Б. Останин. - Москва : Новое лит. обозрение, 1978-2004. - 2005 г. — 654 с. — С.343 — ISBN 5-86793-416-0
  • Маргиналы. Уральский андеграунд: живые лица погибшей литературы / Анна Сидякина. - Челябинск : Изд. дом "Фонд Галерея", 2004 г. — 312 с. — С.291 — ISBN 5-470-00068-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Кокошко Юлия Михайловна»։ Свердловская область։ Վերցված է 2021-01-26 
  2. «Кокошко Юлия Михайловна»։ Литературный журнал «Урал»։ Վերցված է 2021-01-26 
  3. 3,0 3,1 3,2 «Юлия Кошко: биография»։ Премия Андрея Белог]։ Վերցված է 2021-01-26 
  4. «Юлия Кокошко: Список публикаций»։ Журнальный зал։ Վերցված է 2021-01-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]