Յոհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յոհան (այլ կիրառումներ)
Յոհան
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ

Յոհան (ծննդ. և մահ. թթ. անհայտ են), ճարտարապետ։

Փորագրված անունը և դիմաքանդակը պահպանվել են Զվարթնոց տաճարի (Էջմիածնից 3 կմ հվ.) կամարամեջերից մեկի վրա։ Պատմիչների վկայությամբ և ըստ պահպանված հուն, արձանագրության՝ տաճարը կառուցել է Ներսես Գ Տայեցի (Շինող) կաթողիկոսը։ Հիմնականում ավարտվել է 652 թվականին։ Ենթադրվում է, որ ձեռքերին քարտաշության և որմնադրության գործիքներով այդ տաճարի դիմաքանդակները (հայտնաբերվել են 9-ը) կառուցող վարպետ-ճարտարապետներինն են, որոնցից անվան փորագրումով առանձնացված Յոհանը եղել է գլխավոր վարպետ-ճարտարապետը։ Զվարթնոցը ճարտարապետ Յոհանի հանճարի վկայությունն է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., երևան, 2007 էջ 189։
  • Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էջ 27-29։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 127