Մտածի՛ր կնոջ պես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մտածի՛ր կնոջ պես
Думай как женщина.jpg
Ժանրկարատակերգրություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՌեժիսորԱնդրեյ Սիլկին
Գլխավոր
դերերում
Մարատ Բաշարով
ՊրոդյուսերՎյաչեսլավ Մուրուգով
Էդուարդ Իլոյան
Վիտալի Շլյապպո
Ալբերտ Ռյաբիշաև
ՍցենարիստԱննա Գրաֆկովա
Ալեքսանդր Նազարով
Գիվի Շավգուլիդզե
Սերգեյ Սոկոլով
Տատյանա Գլուշենկո
ՕպերատորՄիքաել Օրկին
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ20
Էկրաններին էմայիսի 30, 2013-ից
ՀեռուստաալիքՍՏՍ (հեռուստաընկերություն) և Q4403257?

Մտածիր կնոջ պես (ռուս.՝ Думай как женщина), СТС հեռուստաալիքի ռուսական հեռուստասերիալ: Կոլումբիական «Եվայի կրունկների վրա» (անգլ.՝ En los tacones de Eva) հեռուստասերիալի ադապտացիան է: Սերիալի ցուցադրումը սկսվել է 2013 թվականի ապրիլի 13-ից մինչև 2013 թվականի մայիսի 30-ը[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերակատար Եվգենի Նովիկովը կնամոլ է: Նա շատ հեշտ է փոխում կանանց և նույնիսկ չի էլ մտածում իր «միակին» գտնելու մասին: Բայց նրա կյանքում հայտնվում է Դաշան:

Դաշան Նովիկովի նախկին աշխատակիցն է: Նա նրա տնօրենին տվել է զբոսաշրջության բնօրինակ նախագիծը, բայց տնօրենը նրան արժանի ուշադրության չէր արժանացրել, այլ առաջին իսկ հնարավորությունից հեռացրել է աշխատանքից: Բայց ամեն ինչ միանգամայն փոխվեց՝ Դաշայի նախագիծը կարող էր հաղթել Մշակույթի նախարարության տենդերը: Բայց հիշելով նախկին վիճաբանությունը տնօրենի հետ, Դաշան հրաժարվում է աշխատել նրա հետ: Նովիկովը քնում է և մտածում, թե ինչպես ստանա Դաշայի նախագիծը: Եվգենին չի կարողանում մտածել ավելի լավ բան, դրա համար ստիպված գնում է հաշտություն կնքելու Դաշայի հետ: Նա սիրահարվում է Դաշային: Դրա համար նա գողանում է նախագիծը և չի որոշում գործի դնել: Եվ վերջում Եվգենիի կոլեգան՝ Ստրելցովը գողանում է նախագիծն ու ստանում տենդերը:

Եվգենին հայտնվում է բարդ իրավիճակում՝ նրան մեղադրում են հափշտակության մեջ: Փորձելով փախչել երկրից, նա ավտովթարի է ենթարկվում և բոլորը կարծում են, թե նա մահացել է: Համակերպվելով իրավիճակի հետ Եվգենին որոշում է հետ վերադառնալ իր ընկերությունը, բայց այս անգամ աղջկա կերպարանքով՝ Եվա Անատոլևայի տեսքով:

Հիմա նա պետք է վերադարձնի իր սերը և աշխատանքը: Բացի այդ նա բացում է կազմակերպում, որտեղ նա պետք է հագնի կանացի կրունկեր, որպեսզի հետո կարողանա ապացուցել, որ տղա է:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Մարատ Բաշարով Եվգենի Նովիկով / Եվա
Աննա Պոպովա Դարյա Արկադիի Սվետլեվա
Վլադիմիր Իվանի Զայցև Լև Միքաելի Ալտուխով, տուրիստական ընկերության գլխավոր տնօրեն
Ալեքսանդր Արսենտև Օլեգ ՎԱսիլիի Ստրելցով
Տատյանա Ալեքսանդրի Օրլովա Եվա Անատոլիի Սեմյոնովա
Սերգեյ Էդուարդի Գաբրիելյան Պյոտր Իլիչ Ռյաբով
Վլադիմիր Ստերժակով Արկադի Բորիսի Սվետլով
Գալինա Պետրովա Մարիա Իվանովա, Եվգենի Նովիկովի մայրը
Անտոն Վասիլև Իվան Միլովիդով, Եվգենիի ընկերը
Եկատերինա Դուբակինա Լիլիա Կոլկոցևա, Դաշայի ընկերուհին
Ելիզավետա Լոտովա Քրիստինե
Եվգենիա Դիմիտրիի Լարիսա, Եվա Անատոլևի հարևանուհին
Իվան Շմակով Ստյոպկա, Սարյա Սվետլեվոյի որդին
Կարինա Զվերևա Միլա Օբրազցովա

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարատ Բաշարովի Եվայի դերի համար ընտրել են 3 զույգ կրունկներ: Մարատի հագած ամենաբարձր կրունկը 8 անտիմետր էր[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]