Մուստաֆա Մանսուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուստաֆա Մանսուր
արաբ․՝ مصطفى منصور‎‎
Անձնական տվյալներ
Ազգությունը եգիպտացի
Քաղաքացիությունը  Եգիպտոս
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 2, 1914(1914-08-02)[1]
Ծննդավայր Եգիպտոս
Մահվան ամսաթիվ հուլիսի 24, 2002(2002-07-24) (87 տարեկան)
Մահվան վայր Եգիպտոս
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
Եգիպտոս Ալ Ախլի (Կահիրե) ? (-?)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Եգիպտոս Ալ Ախլի (Կահիրե) ? (-?)
Շոտլանդիա 135-1938 Քուինզ պարկ ? (-?)
Շոտլանդիա 1938-1939 Սելտիկ ? (-?)
Եգիպտոս Ալ Ախլի (Կահիրե) ? (-?)
Ազգային հավաքական
Եգիպտոս Եգիպտոս 57 (29)
Մարզչական կարիերա
Եգիպտոս Ալ Ախլի (Կահիրե)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մուստաֆա Կամել Մանսուր (օգոստոսի 2, 1914(1914-08-02)[1], Եգիպտոս - հուլիսի 24, 2002(2002-07-24), Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, որպես դարպասապահ Եգիպտոսի հավաքականի կազմում մասնակցել է 1934 թվականի աշխարհի առաջնությանը։ Նա աչքի է ընկել նաև նրանով, որ եղել է շոտլանդական լիգային մասնակցած առաջին ոչ բրիտանացիներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանսուրը խաղացել է Կախիրեի «Ալ-Ախլի» ակումբում։ Իր ցուցադրած լավ խաղի շնորհիվ 1934 թվականին հրավիրվել է մասնակցելու Իտալիաում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Նա մասնակցել է առաջնության մեկ խաղի, որովհետև Եգիպտոսի հավաքականը առաջին փուլում 4:2 հաշվով պարտվել է Հունգարիայի հավաքականի[2]։

Մանսուրը Եգիպտոսի հավաքականի կազմում մասնակցել է 1936 թվականի Բեռլինում անցկացվող Օլիմպիական խաղերին[3]։

Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Եգիպտոսի հավաքականի մարզիչը եղել է Շոտլանդացի Ջեյմս Մաքրեյը, և հնարավոր է, որ նրա ազդեցությամբ է Մանսուրը որոշել մեկնել Շոտլանդիա՝ սովորելու Ջորդանհիլի քոլիջում[4]։ Գլազգոյում սովորելու տարիներին Մանսուրը խաղացել է այդ ժամանակ դեռևս սիրողական մակարդակում հանդես եկող «Քուինզ պարկ» ակումբում։ Այն բանից հետո, երբ Դեսմոնդ Ուայթն ավարտել է իր կարիերան, Մանսուրը դարձել է թիմի հիմնական դարպասապահ 1938/39 մրցաշրջանում[5]։

Մանսուրը Եգիպտոս է վերադարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հետագայում նա եղել է իր նախկին ակումբի՝ «Ալ Ախլիի» մարզիչը, իսկ ավելի ուշ դարձել է նախարար։

Մուստաֆա Մանսուրը մահացել է 2002 թվականի հուլիսի 24-ին՝ իր 88-ամյակից մեկ ամիս առաջ[6]։ Մահվանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա հարցազրույց էր տվել «BBC Sport»-ին, երբ վերջիններս այցելել էին Կահիրե 2002 թվականի աշխարհի առաջնությունից առաջ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 «The Flying Egyptian». BBC Sport. 2002 թ․ մայիսի 3.
  3. «Moustafa Kamel Mansour Biography and Statistics». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Palestine & the World Cup Bankies Glory Days More Inter-League». Scottishleague.Net.
  5. «Egyptian Mansour made his name known at Queen's Park». Evening Times Online. 2005 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  6. Shaheen, Amr (2002 թ․ հուլիսի 24). «Trailblazing keeper Mansour dies». BBC Sport. British Broadcaing Corporation.