Մուհամեդ Ջամալուդինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուհամեդ Ջամալուդինով
Ծնվել էդեկտեմբերի 30, 1928(1928-12-30)
ԾննդավայրQ4068446?, Ունցուկուլսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 17, 2014(2014-03-17) (85 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարան
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ

Մուհամեդ Կազիևիչ Ջամալուդինով (դեկտեմբերի 30, 1928(1928-12-30), Q4068446?, Ունցուկուլսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2014(2014-03-17)), Ռուսաստանի դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականից Կազիևիչը աշխատել է Կահիբի շրջանում՝ որպես տարրական դասարանների ուսուցիչ, Ունցուկուլսկի շրջանի Զիրանինսկի տարրական դպրոցի տնօրեն, Ունցուկուլսկի շրջանի Նովոմեխելտինսկայա և Գիմրինսկայա միջնակարգ դպրոցների տեսուչ:

1955 թվականից Կազիևիչը զբաղվել է դեկորատիվ-կիրառական արվեստով: 1958 թվականին Գոցատլում հիմնել է գեղարվեստի կոմբինատ: Ավարտել է Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտը՝ հմտանալով մետաղի գեղարվեստական մշակման, ինչպես նաև ֆիլիգրանի բարդ և նրբին արհեստի մեջ. վերջինս հետագայում լայնորեն կիրառվել է նրա ստեղծագործություններում:

1970-ական թվականներին մասնակցել է Պետական մանկավարժական ինստիտուտի գրաֆիկական արվեստի ֆակուլտետի աշխատանքների կազմակերպմանը, երկար տարիներ դասավանդել և ղեկավարել Մ. Ջեմալայի անվան գեղարվեստի ուսումնարանը:

Ստեղծագործական տարիների ընթացքում վարպետը ստեղծել է ավելի քան 800 աշխատանք: Նրա ամենանշանավոր գործերը պահվում են Ռուսաստանի ամենահայտնի թանգարաններում` Կրեմլի զինական պալատում, Ռուսական պետական թանգարանում և այլուր:

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազիևիչն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ», «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ», «Դաղստանի Ինքնավար Խորհրդային Հանրապետության կիրառական արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումներին[1]:

Պարգևատրվել է շքանշանով «Դաղստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1] Ցավակցական ուղերձ Կազիևիչի մահվան կապակցությամբ