Մուհամեդ Ջամալուդինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդ Ջամալուդինով
Ծնվել էդեկտեմբերի 30, 1928(1928-12-30)
ԾննդավայրArakani, Ունցուկուլսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 17, 2014(2014-03-17) (85 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարան
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ

Մուհամեդ Կազիևիչ Ջամալուդինով (դեկտեմբերի 30, 1928(1928-12-30), Arakani, Ունցուկուլսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2014(2014-03-17)), Ռուսաստանի դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականից Կազիևիչը աշխատել է Կահիբի շրջանում՝ որպես տարրական դասարանների ուսուցիչ, Ունցուկուլսկի շրջանի Զիրանինսկի տարրական դպրոցի տնօրեն, Ունցուկուլսկի շրջանի Նովոմեխելտինսկայա և Գիմրինսկայա միջնակարգ դպրոցների տեսուչ։

1955 թվականից Կազիևիչը զբաղվել է դեկորատիվ-կիրառական արվեստով։ 1958 թվականին Գոցատլում հիմնել է գեղարվեստի կոմբինատ։ Ավարտել է Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտը՝ հմտանալով մետաղի գեղարվեստական մշակման, ինչպես նաև ֆիլիգրանի բարդ և նրբին արհեստի մեջ. վերջինս հետագայում լայնորեն կիրառվել է նրա ստեղծագործություններում։

1970-ական թվականներին մասնակցել է Պետական մանկավարժական ինստիտուտի գրաֆիկական արվեստի ֆակուլտետի աշխատանքների կազմակերպմանը, երկար տարիներ դասավանդել և ղեկավարել Մ. Ջեմալայի անվան գեղարվեստի ուսումնարանը։

Ստեղծագործական տարիների ընթացքում վարպետը ստեղծել է ավելի քան 800 աշխատանք։ Նրա ամենանշանավոր գործերը պահվում են Ռուսաստանի ամենահայտնի թանգարաններում` Կրեմլի զինական պալատում, Ռուսական պետական թանգարանում և այլուր։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազիևիչն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ», «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ», «Դաղստանի Ինքնավար Խորհրդային Հանրապետության կիրառական արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումներին[1]։

Պարգևատրվել է շքանշանով «Դաղստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Атлас Союза Советских Социалистических Республик./ Сост. А. Енукидзе. — Москва : Изд. ЦИК СССР, 1928 — С. 63.
  2. «ВСЕРОССИЙСКИМ ЦЕНТРАЛЬНЫМ ИСПОЛНИТЕЛЬНЫЙ КОМИТЕТ. ДЕКРЕТ от 20 января 1921 года. ОБ АВТОНОМНОЙ ДАГЕСТАНСКОЙ СОЦИАЛИСТИЧЕСКОЙ СОВЕТСКОЙ РЕСПУБЛИКЕ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1] Ցավակցական ուղերձ Կազիևիչի մահվան կապակցությամբ