Մուլտիպոլային ճառագայթում
Արտաքին տեսք
Մուլտիպոլային ճառագայթում, շարժվող լիցքերի համակարգի էլեկտրամագնիսական ճառագայթում, որը պայմանավորված է համակարգի էլեկտրական կամ մագնիսական մուլտիպոլային մոմենտների (դիպոլային, քվադրուպոլային, օկտուպոլային ևն) փոփոխությամբ, ընդ որում ճառագայթող համակարգի չափերը շատ փոքր են էլեկտրամագնիսական ճառագայթման ալիքի երկարությունից։ Առավել ինտենսիվ է էլեկտրական դիպոլային (կամ պարզապես դիպոլային) ճառագայթումը։ Դրանից համեմատաբար ավելի թույլ է մագնիսական դիպոլային (կամ պարզապես մագնիսական) և էլեկտրական քվադրուպոլային (կամ պարզապես քվադրուպոլային) ճառագայթումը, է՛լ ավելի թույլ է մագնիսական քվադրուպոլային և էլեկտրական օկտուպոլային ճառագայթումը և այլն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 75)։ |