Մովսես Դասխուրանցի
Արտաքին տեսք
Մովսես Դասխուրանցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մատենագիր |
Մովսես Դասխուրանցի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), X դարի հայ մատենագիր։
Խմբագրել, շարունակել ու հարստացրել է Մովսես Կաղանկաւովացու «Աղվանից աշխարհի պատմություն» երկը՝ օգտվելով տարբեր աղբյուրներից։ Մովսես Դասխուրանցու երկասիրությունն ընդգրկում է արաբ, տիրապետության ժամանակաշրջանից մինչե X դ․ կեսերը տեղի ունեցած անցքերը։ Հեղինակը հիմնականում վեր է հանել եկեղեցու պատմությանն առնչվող խնդքէրները, Հայոց և Աղվանից եկեղեցիների հարաբերությունները, դրանք կապակցելով պատմ․ անցքերի հետ։ Շարադրել էtժամանա– կագրական կարգով և խիստ հակիրճ։ Մովսես Դասխուրանցու երկը կազմել է «Աղվանից աշխարհի պատմության» 3-րդ գիրքը, որն ամբողջացնում է Հայոց Ուտիք և Արցախ նահանգների պատմությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 40)։ |