Մյունատիի Էրճիաս
Արտաքին տեսք
(Վերահղված է Մյունատիի էրճիասից)
«Մյունատիի էրճիաս» («Շեփոր այգաբացի»), երկօրյա, այնուհետև շաբաթական հայատառ թուրքերեն թերթ։ Լույս է տեսել 1858—1862 թվականին, Կ․ Պոլսում։ Խմբագիր՝ Կ․ Փանոսյան։ Ունեցել է շեշտված դեմոկրատական ուղղություն, պաշտպանել Միքայել Նալբանդյանի գաղափարները։
Բազմիցս հետապնդվել և վերջնականապես արգելվել է Զեյթունի դեպքերի մեկնաբանությունների պատճառով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 649)։ |