Մյաոհուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյաոհուեյ

Ենթադաստոնախմբություն

Մյաոհուեյ (չինարեն՝ 廟會, բառացի՝ «տաճարային տոնավաճառ», «տաճարային տոներ»[1]), չինական տաճարային փառատոն՝ նվիրված չինական Նոր տարվա տոնակատարությանը[2]։ Այն անցկացվում է լուսնային օրացույցի առաջին օրը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական տաճարային տոնավաճառների պատմությունը գալիս է Թան և Սուն դինաստիաների շրջանից (VII—XIII դարեր)։ Այդ ժամանակ դրանք անցկացվում էին բուդդայական և տաոիստական տաճարներում, նպատակ ունեին ներգրավել հավատացյալներին, և նույնիսկ այդ ժամանակ դրանք ներառում էին թատերական և պարային ներկայացումներ։ Հետագայում մյոհուեյի ժամանակ տաճարների պատերի կողքին ծավալվեց տոնական առևտուր։ Մեր օրերում փառատոնի կրոնական բաղադրիչը երկրորդ պլան է մղվել, և այժմ դրա անցկացման ընթացքում այցելուներին առաջարկվում է դիտել ավանդական ներկայացումներ, խորտիկ ուտել, գնել տոնական հուշանվերներ[3]։

Պեկինում 2014 թվականին մյաոհուեյի է այցելել շուրջ 276 հազար մարդ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Традиции китайского Нового года — Рамблер-Новости». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 «Пекинские храмовые ярмарки ежегодно привлекают тысячи туристов». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «В Пекине открылись «храмовые ярмарки» — Рамблер-Новости». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.