Մհեր Մկրտումյան (բժիշկ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հունիսի 12, 1980 (44 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Մհեր Միքայելի Մկրտումյան (հունիսի 12, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ բժիշկ, օրթոդոնտ-ստոմատոլոգ, Ռուսաստանի Օրթոդոնտների Պրոֆեսիոնալ Միության և մի շարք միջազգային միությունների անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մհեր Մկրտումյանը ծնվել է 1980 թվականին։ Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը, որից հետո՝ 1996-2002 թվականներին ստացել է հետդիպլոմային կրթություն և ստացել բժիշկ-ստոմատոլոգ-օրթոդոնտի որակավորում[1]։ Ձեռնարկությունների կառավարման մասնագետի որակավորում ստացել է 2007 թվականին՝ Կրթության Միջազգային Ակադեմիայում[2]։ Մհեր Մկրտումյանը հանդիսանում է «Մեդեսի» ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն։ Կլինիկան 2014 թվականին արժանացել է «Տարվա առաջատար ստոմատոլոգիական կլինիկա» կոչմանը[3]։
2002 թվականից զբաղվում է դասախոսությամբ։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Օրթոդոնտների Պրոֆեսիոնալ Միության անդամ
- Հայաստանի Օրթոդոնտների Միության անդամ
- Օրթոդոնտների Եվրասիական Միության անդամ
- Կրթության Միջազգային Ակադեմիայի դոցենտ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Global Information». www.globinfo.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ "МЕДЕСИ" Центр Эстетической Медицины и Стоматологии(չաշխատող հղում)
- ↑ Կայացավ «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ» 2014 մրցանակաբաշխությունը