Մկնաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկնաբորբ
Charcot-marie-tooth foot.jpg
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս myopathy[1] և բորբոքում
Բուն պատճառ C27578[1]
Բժշկական մասնագիտություն ռեմատոլոգիա
ՀՄԴ-9 729.1
OMIM 160750
Հիվանդությունների բազա 29473
MedlinePlus 001245
MeSHID D009220
Disease Ontology DOID:633
NCI Thesaurus C27578[1]

Մկնաբորբ, միոզիտ, կմախքային մկանների բորբոքային հիվանդություն։ Սովորաբար ընդգրկում է ամբողջ մկանային համակարգը և ընթանում որպես բազմամկանաբորբ։ Այն կարող է նկատվել տարբեր հիվանդությունների ժամանակ, սակայն առավել հաճախ շարակցական հյուսվածքի սիստեմային հիվանդությունների դրսևորման ձև է։ Երբեմն զուգակցվում է մաշկային ախտահարումների հետ, և զարգանում է դերմատոմիոզիտ (մաշկամկանաբորբ)։ Հիվանդության յուրահատուկ ձև է մակաբուծական մկնաբորբ, որը լինում է տրիխինելոզի, էխինոկոկոզի և ցիստիցերկոզի դեպքում։ Գոյություն ունի նաև ոսկրացնող մկնաբորբ, որի դեպքում մկանային հյուսվածքը փոխարկվում է ոսկրայինի։ Ախտանշանները, մկանացավեր, մկանաթուլություն, շարժողության խանգարումներ, հետագայում՝ մկանների կարծրացում, մկանների կծկանք (կոնտրակտուրա)։

Բուժում. Հորմոնային պատրաստուկներ, վիտամիններ, ցավը հանգստացնող միջոցներ, հակամակաբուծական բուժում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 638 CC-BY-SA-icon-80x15.png