Մի՛ գնիր ռուսականը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մի գնիր ռուսականըից)

«Մի գնիր ռուսականը» կամ «բոյկոտիր ռուսականը» (ուկրաիներեն՝ «Не купу́й росі́йське!» або «Бойкоту́й росі́йське!»), հասարակական շարժում Ուկրաինայում, ուղղված ռուսական ապրանքների բոյկոտմանը, ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ իրականացվող քաղաքականությանը[1]։ Շարժումը ի սկզբանե ձևավորվել է սոցցանցերում «Вiдсiч» հասարակական կազմակերպության կողմից՝ 2013 թվականի ամռան վերջին, հետագայում նոր թափ է առել 2014 թվականի գարնանը։

novunu.uz.ua կայքի տեղեկատվության համաձայն 2014 թվականի առաջին եռամսյակում ակտիվիստների կողմից ստեղծվել էր հատուկ ուղեցույց, որում նշված են այն ապրանքների մեծ մասը, որոնք ներմուծվում էին Ուկրաինա՝ Ռուսաստանից, և առաջարկվում էր բոյկոտել ցանկում գտնվող բոլոր ապրանքները, այսինքն 4 6 շտրիխ կոդով սկսվող ապրանքները[2]։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]