Jump to content

Միքայել Հրեշտակապետի կոթող (Սոչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Հրեշտակապետի կոթող
Միքայել Հրեշտակապետի կոթողը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկոթող
Ստեղծում2006
Բարձրություն20 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍոչի
Շինության ձևԿոթող
Ներկա վիճակԿանգուն

Միքայել Հրեշտակապետի կոթող (ռուս.՝ Монумент Михаила-Архангела), կոթողային սյուն Երկնային զորքերի հրամանատար, Սոչի քաղաքի հովանավոր Միքայել Հրեշտակապետի քանդակով։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի առողջարանային քաղաքի Կենտրոնական շրջանի Կուրորտնի պողոտայի ծառուղիներով հատվածում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը ձուլված է բրոնզից, բարձրությունը 7 մետր է[1]։ Կոթողը կառուցվել է ճարտարապետ Սերգեյ Սուխորուկովի և քանդակագործ Վլադիմիր Զելենկոյի նախագծով, ձուլվել է բելառուսական «Օտմեննոյե լիտյո» ձեռնարկությունում։ Քանդակի հիմք են կարմիր գրանիտից պատրաստված հինգմետրանոց բարձրահարթակը և քսանմետրանոց երկաթբետոնե սյունը։ Կոթողը տեղադրվել է 2006 թվականի մայիսի 10-ին[1]։ Պատվանդանի վրա փակցված է բրոնզե ցուցանակ հետևյալ բառերով[1].

Տեղադրվել է Սոչի քաղաքի քաղաքապետ Վիկտոր Վիկտորովիչ Կոլոդյաժնու հրամանով՝ Քրիստոսի Ծննդից հետո 2006 թվականին։

Միքայել Հրեշտակապետը Սոչի քաղաքի հովանավորն է, քանի որ քաղաքի գլխավոր տաճարի՝ Միքայել Հրեշտակապետի տաճարը նվիրված է այդ սրբին։ Միքայել Հրեշտակապետն ընկալվում էր որպես չար ոգիներին հաղթող, որոնք համարվում էին հիվանդությունների աղբյուր, և այդ հանգամանքով ևս նա կապվում է առողջարանային քաղաքի հետ[1]։

Հուշակոթողը տեղադրվել է ժամանակակից Սոչի քաղաքի միջնաբերդի՝ Ալեքսանդրիա ամրոցի պաշտպանության ժամանակ զոհված ռուս զինվորների թաղման վայրից՝ եղբայրական գերեզմանից, ոչ հեռու[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Монумент Архангела Михаила».