Միրիամ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրիամ
անգլ.՝ Miriam
ՀեղինակԹրուման Կապոտ
Տեսակգրական ստեղծագործություն
ԳՄՍՀ0-87191-829-3
OCLC8747954

Միրիամ, Թրումեն Կապոտեի պատմվածքներից։ Սկզբում հրատարակվել է Մադմուազել ամսագրի 1945 թվականի հունիսյան համարում[1]։ Միրիամը Կապոտի առաջին հրատարակված պատմվածքն է, իսկ 1946 թվականին արաժանացել է Օ․ Հենրիի անվան մրցանակի՝որպես լավագույն առաջին հրատարակված պատմվածք[2]։

Գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարսոն Մակկուլերսի քույրը՝ Ռիտա Սմիթը, ով աշխատում էր որպես խմբագրողի օգնական Մադմազել ամսագրում, առաջարկեց Կապոտի Միրիամ պատմվածքը։ Նա օգնեց Ջորջ Դեյվիսին, որն էլ Թրումանի պատմվածքների հրատարատարակման հիմքը դրեց[3]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միրիամը» 61-ամյա այրի կնոջ՝ Հ․Թ․ Միլլերի մասին է։ Տիկին Միլերը չունի ոչ մի ընկեր, ոչ մի բարեկամ և ցանկանում է կյանքի մնացած մասն անցկացնել ամուսնու մահից հետո իրեն մնացած փոքրիկ բնակարանում։ Մի օր կինոթատրոնում հանդիպում է մի աղջկա, ում անունը նույնպես զարմանալիորեն Միրիամ է լինում։ Նա Տիկին Միրիամին 25 ցենտ տալով՝ խնդրում է իր համար մի տոմս գնել, քանի որ հսկիչը նրան ներս չի թողնի։ Հաջորդ շաբաթ լրիվ պատահական Միրիամը հյուր է գալիս տիկին Միլլերին։ Տիկին Միլլերը խնդրում է նրան տուն գնալ, քանի որ արդեն կեսգիշերն անց էր։ Միրիամը մերժում է նրան և խնդրում իր համար դոնդղով սենդվիչ պատրաստի։ Այդ ընթացքում Միրիամը մտնելով տիկին Միլլերի սենյակ փորփրում է նրա անձնական իրերը, այնտեղ նա գտնում է մի բրոշ և խնդրում իրեն վերցնել։ Սենդվիչը վերջացնելուց հետո Միրիամ խնդրում է Տիկին Միլլերին համբուրել իրեն և բարի գիշեր մաղթել։ Տիկին Միլլերը մեժում է, իսկ Միրիամը վերցնելով ծաղիկներով ծաղկամանը նետում է այն գտնին, կոտրում և տրորում ծաղիկները։ Հաջորդ օրը տիկին Միլլերը դուրս է գալիս զբոսնելու և գնումներ կատարելու։ Դրսոմ տեսնում է մի ծերունու և նրանց հայացքները բախվում են․ ասես նրանց միջև ինչ-որ ընդհանուր բան կար։ Տուն վերադառնալով կրկին լսում է դռան զանգը։ Միրիամն է։ Չի ցանականում բացել, բայց երբ զանգը դադարում է՝ ուզում է տեսել արդյոք Միրիամը գնացել է, թե ոչ։ Դուռը թեթևակի բաց է անում, իսկ Միրիամը անսպասելի ներխուժում է բնակարան։ Միրիամն իր հետ իր շորերն ու տիկնիկն էր բերել և ասաց տիկին Միլլերին, որ պատրաստվում է նրա հետ ապրել։ Ահաբեկված տիկին Միլլերը վազում է հարևանի տուն, խնդրում է գնալ իր բնակարան և դուրս հանել այդ աղջկան իր տանից, ով շարունակաբար իրեն հանգիստ չի տալիս։ Երբ հարևանը ետ է գալիս ասում է, որ այնտեղ ոչ մի աղջիկ, ոչ մի տուփ էլ չկա։ Բարձրանալով իր բնակարան տիկին Միլլերը հասկանում է թե ինչքան մենակ է ինքը և ինչքան դատարկ է իր տունը, թե ինչքան եսասեր է ինքը այսքան տարի միայնակ ապրելով։ Իսկ հետո նրա ականջներում անընդհատ մի ուրիշ ձայն է լսվում։ Մետքաքսե զգեստի խշշոցն է դա։ Բացում է աչքերը և տեսնում է Միրիամը իրեն է նայում։ Պատմվածքը վերջանում է «Բարև» բառով, որն հայտնի չէ, թե որ Միրիամն է ասում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Clarke, Gerald. Capote: A Biography (New York: Simon and Schuster, 1988), page 85.
  2. «PEN/O. Henry Award Past Winners List». Վերցված է 2011 թ․ մայիսի 3-ին.
  3. Plimpton, George. Truman Capote: In Which Various Friends, Enemies, Acquaintances, and Detractors Recall His Turbulent Career (New York: Doubleday, 1997), pages 42&49.