Jump to content

Միրզա-Ռիզա խանի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միրզա-Ռիզա խանի տուն, XIX դարի վերջի ճարտարապետական հուշարձան, Բորժոմի քաղաքի խորհրդանիշներից մեկը։ Տեղակայված է Բորժոմի քաղաքի կենտրոնական այգու մոտ։

Տունը, որ կոչվել է «Ֆիրուզա» (Զմրուխտ), կառուցվել է 1892 թվականին Կովկասում Իրանի հյուպատոս, գեներալ[1] Միրզա-Ռիզա խանի կողմից որպես ամառանոց։ Տան անվանումը, կառուցման թվականն ու սեփականատիրոջ անունը գրված են շինության դեկորատիվ զարդանկարներում։ Խանի մահից հետո շենքը ծառայել է որպես հյուրանոց, «Ֆիրուզա» առողջարանի մասնաշենք ու թանգարան[2]։

Ողբերգական վախճան է ունեցել Միրզա-Ռիզա խանի ամառանոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցի վարպետ Յուզուֆը։ Հայտնի վարպետ Հասանի որդի Յուզուֆը շինարարության ժամանակ խաբեությամբ տարվում է Թիֆլիս, որտեղ սպանվում է իր հոր տանը մոր՝ Ուլդուզ խանումի հետ միասին։ Նրանց սպանում է սպիտակ դերվիշը, ով փորձում էր Յուզուֆից իմանալ ինչ-որ գաղտնիք։ Այս պատմությունն իր «Կովկասյան դետեկտիվ, XIX դար» շարքի «Սպիտակ, կարմիր, սև» վեպում հիշատակում է բելգիացի գրող Թեգյուլ Մարին[3], ում պապը XIX դարի վերջին գնացել էր Թիֆլիս, ամուսնացել էր և բնակություն հաստատել այդտեղ[4]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցն ուղղանկյունաձև է։ Կառուցված է քարից։ Տանիքի ծածկի մի մասն ու կենտրոնական պատշգամբի ծածկն արված է փայտով։ Շինության հիմնական գույնը կապույտն է։ Կենտրոնական պատշգամբի առաստաղը զարդարված է բազմերանգ զմրուխտներով, ինչի պատճառով էր կառույցը կոչվել է «Ֆիրուզա»[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Риза-хан Мирза (Мирза-Риза-хан Арфа-од-Доулэ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. Боржомское лето 2009
  3. Тегюль Мари: Белое, красное, черное
  4. Тегюль Мари
  5. Боржомъ...

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]