Միներագրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միներագրաֆիա ( լատիներեն minera — հանքանյութ և գրաֆիա), միներալոգիայի բաժին, ուսումնասիրում է հանքանյութերի և հանքային միներալների բաղադրությունն ու կառուցվածքը մի շարք յուրահատուկ մեթոդների (ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ) օգնությամբ։ Դրանք են՝ անդրադարձվող լույսի օգտագործման վրա հիմնված (անդրադարձման ունակության և պտտման հատկությունների հետազոտման), ֆիզիկական (միկրոկարծրության, մագնիսականության որոշման), քիմիական (միկրոքիմիական փորձարկումների, ստրուկտուրային կերագծման, դրոշմային) մեթոդները։ Տերմինն առաջարկել է Ուայթհեդը՝ (Whitehiad) 1917 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 557 CC-BY-SA-icon-80x15.png