Մինատոգավայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինատոգավայի ճակատամարտ
Թվականհուլիսի 4, 1336
Մասն էNanboku-chō period?
ՎայրMinato River?
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Մինատոգավայի ճակատամարտ (|湊川の戦|), վճռական ճակատամարտը՝ 1336 թվականի հուլիսի 5-ին, Ասիկագա Տակաուձիի[1] և Գո-Դայգո կայսրին հավատարիմ զորքերը՝ Նիտտա Յոսիսադայի[2] հրամանատարությամբ։ Ճակատամարտում կայսերական զորքերի հետ միասին մասնակցում էին իդեալական Սամուրայ՝ Կուսունոկի Մասասիգեի, ջոկատը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտի սկզբնամասում ռազմական գործողությունների զարգանում էին հետևյալ կերպ։ Նիտտա Յոսիսադայից պարտություն կրելուց հետո Ասիկագա Տակաուձին նահանջում է Կյուսյու կղզի։ Լիովին վերականգնում է ուժերը և ստանում է Կյուշուի երեք հզոր կլանների՝ Սոնիի, Շիմազուի և Օտոմոյի, աջակցությունը, ինչպես նաև և ստացավ նշանակալի օգնական ուժեր Շիկոկու կղզուց՝ Հոսոկավայի հրամանատարությամբ։ Ասիկագա Տակաուձին երկու ջոկատով շարժվում է դեպի Կիոտո։ Ջոկատներից մեկը, որը առաջնորդում էր Տակաուձին, առաջանում էր Ճապոնական ծովի երկայնքով, իսկ մյուս ջոկատը, որը գլխավորում էր նրա եղբայր՝ Ասիկագա Տադայոսիի, շարժվում էր ցամաքով։

հակառակորդի սրընթաց հարձակման արդյունքում Նիտտա Յոսիսադայի գլխավորած բանակը սկսում է նահանջել։ Կայսր Գո-Դայգոն անհանգստանալով թշնամու առաջխաղացումից, գլխավոր ճակատամարտի հրաման է արձակում։ Համաձայն աղբյուրների, Կուսունոկի Մասասիգեն առաջարկել է այլ պլան՝ շարունակել նահանջել դեպի Կիոտո, որտեղ Նիտտա Յոսիսադային արդեն մեկ անգամ հաջողվել էր հաղթել և դուրս մղել Ասիկագա Տակաուձիի գլխավորած զորքերին։ Սակայն կայսրը չի ընդունում այս պլանը։ Կուսունոկի Մասասիգեն չի համարձակվում առարկել, բայց կարծում էր, որ կայսերական բանակը դատապարտված էր պարտության։

Ճակատամարտ Մինատո գետի մոտ

Նիտտա Յոսիսադայի գլխավորած զորքերի մի մասը պաշպանում էին Մինատո և Իկուտա գետի միջև ընկած ծովափը։ Կուսունոկի Մասասիգեի ջոկատը դիմադրում էր Ասիկագա Տակաուձիի ջոկատին՝ թիկունքում ունենալով Մինատո գետը։ Ասիկագա Տադայոսին բանակը բաժանել էր երեք մասի։ Կենտրոնական ջոկատը գլխավորում էր ինքը, աջից՝ Սոնին, ձախից՝ Սիբան։ Ճակատամարտը սկսվում է Հոսոկավայի գլխավորած սամուրայների ծովափին ափհանման փորձով, որը ետ է մղվում Նիտտա Յոսիսադայի զորքերի կողմից։ Սակայն Հոկոսավայի զորքերը վերադառնալով նավ շարժվում են դեպի արևելք, և ափհանումից հետո սկսում են շրջանցել Նիտտայի զորքերը՝ թիկունքից շրջապատելու հեռանկարով։ Այն համընկավ Սոնայի սամուրայների ճակատային հարվածի հետ։ Նիտտան սկսում է նահանջել, որի հետևանքով անպաշտպան է մնում Կուսունոկի Մասասիգեի ջոկատի թիկունքը, որից օգտվում է թշնամին և մեծ ուժերով շրջապատում է նրա ջոկատը։ Անողոք ճակատամարտից հետո Մասասիգեն և նրա եղբայրը՝ Մասասունեն, ինքնասպանություն են գործում՝ սրերով միմյանց խոցելով։ Նրանց օրինակին հետևումեն ավելի քան յոթանասուն սամուրայներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ashikaga Tadayoshi(անգլ.)
  2. Nitta Yoshisada(անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ответственный редактор А.Е. Жуков История Японии. Т.І. С древнейших времен до 1868 г.. — М., Институт востоковедения РАН., 1998. — 659 с.
  • Стивен Тёрнбулл Самураи. Военная история. — СПб.: Евразия, 1999.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]