Միհրան Պետրոսյան (ռազմական գործիչ)
Միհրան Պետրոսյան |
---|
Միհրան Կարապետի Պետրոսյան [30․9(13․10)․ 1909, գ․ Քաջեթ (Արևմտյան Հայաստանի Շատախ գավառում)–5․9․1960, Լենինգրադ], Սովետական Միության նավատորմի դերծովակալ (25․5․1959)։
Ավարտել է Մ․Վ․ Ֆրունզեի անվ․ բարձրագույն ռազմածովային ուսումնարանը (1934)․ հատուկ հրետանային դասընթացները (1937), Կ․ Ե․ Վորոշիլովի անվ․ ռազմական ակադեմիան (1946)։ 1934-ից, որպես մարտկոցի հրամանատար, ծառայել է Սևծովյան նավատորմի «Կրասնի Կրիմ», ապա «Չերվոնա Ուկրաինա» հածանավերի վրա։ 1937-ին նշանակվել է «Չերվոնա Ուկրաինայի» հրետանային դիվիզիոնի, ապա՝ մարտական մասի հրամանատար։ 1939-ից՝ «Սևաստոպոլ» հածանավի I հրետանային դիվիզիոնի հրամանատար։ Այդ պաշտոնում էլ III կարգի կապիտան Պետրոսյան դիմավորել է Հայրենական մեծ պատերազմը, սկզբից մինչև վերջ մասնակցել Սևաստոպոլի պաշտպանությանը։ Պատերազմի ավարտից հետո վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։
Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2 շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 263)։ |