Միկրոկարծրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միկրոկարծրություն, նյութի առանձին հատվածների միկրոկառուցվածքի կարծրություն։ Չափվում է ալմաստե բուրգը սովորաբար հարթ մակերևույթի մեջ ներճնշելով։ Միկրոկարծրությունը հնարավորություն է տալիս գնահատել շատ բարակ մակերևութային շերտերի, պատվածքների, ժամացույցների և սարքերի փոքր դետալների, բարակ մետաղալարերի ու շատ փխրուն մարմինների (ապակի, արծն և այլն) առանձին կառուցվածքային բաղադրամասերի հատկությունները, որոնք սովորական մեթոդներով կարծրությունը որոշելու դեպքում ճաքճքում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 545