Միկոֆիլ սնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միկոֆիլ սնկեր
Միկոֆիլ սնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տիպ Բազիդիոմիցետներ
Դաս Մակաույծ սնկեր
Ցեղ Միկոֆիլ սնկեր
Լատիներեն անվանում
Mushrooms


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Միկոֆիլ սնկեր, տարասեռ էկոլոգիական խումբ, ընդգրկում է սնկերի կարգաբանական, սննդային տիպերի տարբեր տեսակներ։

Հայտնի է մոտ 2 հազար, ՀՀ-ում՝ մոտ 45 տեսակ, որոնք պատկանում են զիգոմիցետների, ասկոմիցետների, բազիդիավոր սնկերի և անկատար սնկերի դասերին։ Միկոֆիլ սնկերի խումբը մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես կենսաբանական ակտիվ նյութերի ստացման հեռանկարային աղբյուր։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խմբի սնկերից անջատվել են մի շարք հակաբիոտիկներ՝ տրիխոտեցին, տերևատին, տրիխոդերմին և այլն։ Շատ տեսակներ բնության մեջ մի շարք ֆիտոպաթոգեն սնկերի բնական մակաբույծներ են, հետևապես կարող են օգտագործվել բույսերի հիվանդությունների հարուցիչների դեմ՝ որպես կենսաբանական պայքարի արդյունավետ միջոց։ Միկոֆիլ սնկերը մեծ վնաս են հասցնում սնկաբուծությանը՝ հարուցելով տարբեր հիվանդություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png