Միխայիլ Լերմոնտովի հուշարձան (Կիսլովոդսկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Լերմոնտովի հուշարձան (այլ կիրառումներ)
![]() Հուշարձանը 2017 թվականին Կրասնոյե Սոլնիշկո լեռան վրա | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Կիսլովոդսկ |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Միխայիլ Լերմոնտովի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаилу Лермонтову), հուշարձան Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ Տեղադրված է Կրասնոյե Սոլնիշկո լեռան վրա[1], որտեղից բացվում է Էլբրուս լեռան տեսարանը։ Հուշարձանը տեղադրվել է 2006 թվականի մայիսին[2]։ Հեղինակն է Օսիայի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Խոդովը[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակագործ Նիկոլայ Խոդովը երկար տարիներ ցանկացել է Կիսլովոդսկի Կրասնոյե Սոլնիշկո լեռան մի ժայռին, որտեղից բացվում է Էլբրուս լեռան հրաշագեղ տեսարանը, կանգնեցնել ռուս մեծանուն բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի հուշարձանը։ Լերմոնտովը բազմիցս եղել է Կիսլովոդսկում, իր ստեղծագործություններում գովերգել Էլբրուսը[3]։ Վերջապես Նիկոլայ Խոդովին հաջողվել է իրականացնել մտահղացումը։ 2006 թվականին նա սեփական միջոցներով պատրաստել է բրոնզե քանդակը, շինարարների բրիգադի օգնությամբ ամրացրել ժայռը, և մայիսին արձանը բացվել է[2]։
Սակայն որոշ ժամանակ անց Լերմոնտովի հուշարձանը տեղափոխվել է Ստորին զբոսայգի` Լերմոնտովի առափ, և բանաստեղծը երկար ժամանակ հիանում էր Օլխովկա գետով։ Այս տեղափոխությունը հիմնավորվում էր նրանով, իբր Լերմոնտովը, լինելով Կիսլովոդսկում, զբոսնել է միայն Ստորին զբոսայգում և երբեք չի բարձրացել Վերին[1]։
Բանաստեղծի հուշարձանի ճիշտ տեղի մասին բուռն վեճերը չէին դադարում մի քանի տարի։ Եվ վերջապես 2017 թվականի մայիսի առաջին օրերին հուշարձանը նորից տեղափոխվեց նախկին տեղը` Կրասնոյե Սոլնիշկո լեռ[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միխայիլ Լերմոնտովը պատկերված է երկարոտն բեղավոր երիտասարդի տեսքով` զինվորական համազգեստով և կոկարդով գլխարկով։ Նստած բանաստեղծը մտահոգ հայացքով նայում է Էլբրուսին, և տպավորություն է, թե նա ուր որ է կնետվի լեռան ուղղությամբ[3]։
Բրոնզաձույլ քանդակի բարձրությունը 2 մետր 30 սանտիմետր է, քաշը` 700 կիլոգրամ[3]։
Քանդակի 10 անգամ փոքր հեղինակային պատճենը պահվում է Պյատիգորսկի «Լերմոնտովի տնակում»[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հուշարձանը Օլխովկա գետի ափին, 2016 թվական
-
Հուշարձանը Օլխովկա գետի ափին, 2014 թվական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Памятник М. Ю. Лермонтову в Кисловодске»։ Վերցված է 2018 Դեկտեմբեր 13
- ↑ 2,0 2,1 2,2 «Архитектор Кисловодска увековечил себя в памятнике Лермонтову»։ Վերցված է 2018 Դեկտեմբեր 13
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Памятник М.Ю. Лермонтову в Курортном парке»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-28-ին։ Վերցված է 2018 Դեկտեմբեր 13