Միխայիլ Բարանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բարանով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 7, 1961(1961-03-07) (63 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Միխայիլ Բարանով (ռուս.՝ Михаи́л Влади́мирович Бара́нов, մարտի 7, 1961(1961-03-07)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1983 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է չինարենին անգլերենին։

  • 1983-1989 թվականներ՝ Չինաստանում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1993-1997 և 1999-2004 թվականներին Չինաստանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
  • 2005-ից մինչև 2007 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2007 թվականից մինչև 2011 թվականը Թաիլանդում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2011 թվականի մայիսից մինչև 2014 թվականի հունիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2014 թվականի հունիսի 27-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերը 6-ը Լաոսում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի հուլիսի 8)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]