Միացյալ էներգահամակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միացյալ էներգահամակարգ, միասնական դիսպետչերական կետից կառավարվող, զուգահեռ աշխատող էներգահամակարգերի համախումբ։ էլեկտրաէներգիայի փոխանցումն առանձին էներգահամակարգերի միջև կատարվում է 220—800 կվ էլեկտրահաղորդման գծերով։

էներգահամակարգերի միավորումը կարող է նպաստել էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը (միավորման մեջ մտնող էներգահամակարգերի փոխօգնության շնորհիվ) և էներգետիկական բեռնվածքների անհավասարաչափության նվազմանը։ Միացյալ էներգահամակարգերի միշև բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անցկացման միջոցով ստեղծվում է միասնական էներգահամակարգ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 528