Միատուն բույսեր
Jump to navigation
Jump to search
Միատուն բույսեր բույսեր, որոնց միասեռ՝ արական (առէջքային) և իգական (վարսանդային) ծաղիկները գտնվում են միևնույն անհատի վրա։ Միատուն բույսեր են վարունգը, եգիպտացորենը, դդումը, ձմերուկը, վայրի խաղողը, տխլենին, կաղնին, կեչին, կոկոսյան արմավենին ևն։ Միատուն բույսեր կոչվում են նաև ծաղիկներ չունեցող այն բույսերը, որոնց արական և իգական սեռական օրգանները գտնվում են ՛նույն բույսերի վրա․ օրինակ, բազմաթիվ մամուռներ, ջրիմուռներ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 528)։ ![]() |