Մեքենաշինության ինստիտուտ (Սանկտ Պետերբուրգ)
Արտաքին տեսք
Սանկտ Պետերբուրգի մեքենաշինության ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1930 |
Ռեկտոր | Միխայիլ Աֆանասև |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ |
Հասցե | 195197, Պոլյուստրովսկի նրբ 14 |
Կայք | zavod-vtuz.ru |
Սանկտ Պետերբուրգի մեքենաշինության ինստիտուտ (ռուս.՝ Санкт-Петербу́ргский институ́т машинострое́ния), բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատություն, որը հիմնադրվել է 1930 թվականին որպես երկրի առաջին[1] տեխնիկական բուհ։ 2011 թվականի սեպտեմբերի 19-ին № Կրթության և գիտության նախարարության № 2310 հրամանով միացվել է Սանկտ Պետերբուրգի պետական ճարտարագիտական համալսարանին[2]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս ինստիտուտում սովորում է ավելի քան 3500 ուսանող։ 2008 թվականին ասպիրանտուրայում սովորել է 22 ասպիրանտ՝ բյուջետային կարգով և 14 ասպիրանտ կոմերցիոն ֆինանսավորման հաշվին։ 2008 թվականի տվյալներով պրոֆեսորադասախոսական կազմը հաշվվում էր 259 անձ, որից 33-ը պրոֆեսոր և 135 դոցենտ։
Ռեկտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեխնոլոգիական (հիմնադրվել է 1963 թվականի փետրվարի 1-ին)
- Նախապատրաստական տեխնոլոգիաների ավտոմատացում
- Տուրբինաշինարարական
- Ատոմային էներգետիկական մեքենաշինություն (հիմնադրվել է 1793 թվականին)
- Տնտեսագիտական (կազմակերպությունների մենեջմենթ, ստեղծվել է 1996 թվականին)
- Երեկոյան
Ամբիոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագործունեության անվտանգություն և արդյունաբերական էկոլոգիա
- Բարձրագույն մաթեմատիկա
- Օտար լեզուներ
- Պատմություն և ընդհանուր տնտեսական տեսություն
- Ձուլման արտադրության տեխնոլոգիաներ և մեքենաներ
- Մեքենաներ և մետաղների ճնշմամբ մշակման տեխնոլոգիաներ
- Մենեջմենթ
- Նկարագրական երկրաչափություն
- Եռակցման արտադրության տեխնոլոգիաներ և սարքավորումներ
- Կտրում, հաստոցներ, գործիքներ
- Նյութերի դիմադրություն և առաձգականության տեսություն
- Հատուկ էներգամաեքենաշինություն
- Տեսական մեխանիկա
- Մեխանիզմների տեսություն և մեքենաների դետալներ
- Մեքենաշինության տեխնոլոգիաներ
- Մետաղների տեխնոլոգիաներ և մետաղագիտություն
- Տուրբինաշինություն և ավտոմատիկայի միջոցներ
- Ֆիզիկա
- Ֆիզիկական դաստիարակության
- Փիլիսոփայություն
- Քիմիա
- Տնտեսագիտություն և ձեռնարկատիրություն
- Էլեկտրատեխնիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում
Ուսանողական սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտը մասնակցում է բուհերի գավաթի մրցաշարերին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ю. М. Зубарев, А. В. Приёмышев. Профессор Маталин А. А. - жизненный путь и научная деятельность. - СПб.։ Изд-во С.-Петербургского института машиностроения. 2004. - 38 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Российский Союз Ректоров - Санкт-Петербургский институт машиностроения (ЛМЗ-ВТУЗ)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Приказ Минобрнауки РФ о реорганизации ЛМЗ-ВТУЗ в форме присоединения к Санкт-Петербургскому государственному политехническому университету». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2013-11-02 Wayback Machine