Մեր կյանքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեր կյանքը (հանդես)ից)
Jump to navigation Jump to search

Մեր կյանքը (հանդես), գրական, հասարակական հանդես։ Լույս է տեսել 1910—1912 թվականին, Աստրախանում (24 համար)։ Խմբագիր-հրատարակիչ՝ Ա․ Ապրեսյան։ Լուսաբանել է տեղի հայ համայնքի առօրյան, մտաhոգվել հայկական դպրոցների վիճակով։ Անդրադարձել է Աստրախանի հայ գրական-գեղարվեստական ընկերության գործունեությանը, տպագրել առանձին ստեղծագործություններ։ Ծանոթացրել է Ռուսաստանի քաղաքական կյանքին, միջազգային իրադարձություններին, բողոքի ձայն բարձրացրել Լենայի գնդակոծության կապակցությամբ։ Դատապարտել է դաշնակցության գործակցությունը երիտթուրքերի հետ։