Մերակային մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մերակային մեքենա, մերակների լցման համար նախատեսված կարի մեքենա։ Մերակային մեքենան կիսաավտոմատ է․ մերակների եզրերը կտրելուց բացի, այն կտրում է անհրաժեշտ չափսեր և ձև ունեցող անցքեր, ամրացնում մերակի ծայրերը, կտրում ավելորդ թելերը։ Ուղիղ և կլոր մերակները սովորաբար շրջակարում են թելերի հասարակ չքանդվող մաքոքային միահյուսմամբ, իսկ ձևավոր մերակները՝ ավելի գեղեցիկ նախշ ստեղծող երկթել շղթայական միահյուսմամբ։ Արտադրողականությունը՝ 8 ժամում 2500-3300 մերակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 490 CC-BY-SA-icon-80x15.png