Մետեոր-մարդասպանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետեոր-մարդասպանը
ԵրկիրՀոնկոնգ
Ժանրմարտաֆիլմ և մարտարվեստի մասին ֆիլմ
Թվական1976
Լեզուդասական չինարեն
ՌեժիսորՋիմմի Վանգ և Լո Վեյ
Սցենարի հեղինակԳու Լուն
ԴերակատարներՋեքի Չան և Ջիմմի Վանգ
Պատմվածքի վայրՉինաստան
Տևողություն104 րոպե

Մետեոր֊մարդասպանը (Մարդասպան-մետեոր, Մետեորներ-մարդասպաններ, չինարեն՝ 風雨雙流星, անգլ.՝ The Killer Meteors, բառացի չին. «Քամի, անձրև, զույգ ասուպներ»), ռեժիսոր Լո Վեյի կողմից 1976 թվականին նկարահանված մարտաֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան Չինաստան։ Մեծ հերոս, անհաղթ զինվոր֊ճգնավոր Մետեորը (Մեյ, Մարդասպան֊մետեոր) թափառում է ամբողջ Չինաստանով մեկ՝ հաղթելով չարերին։

Լավագույն մարտիկները խոնարհվում են նրա առջև և դասերի համար նվիրում են ընծաներ, իսկ պարտված չարագործները և նախկին գողերը զոհաբերում են իրենց մատները և հարուստների գանձերը՝ ի նշան խոնարհության և ուղղվելու։ Նա ապրում է անտառում, սնվելով բնության պարգևներով, հեռու է մնում մարդաշատ պանդոկներից, քանի որ ունի «491 թշնամի», բայց ինքն անձամբ սպանել չի սիրում։

Ի պատասխան հիացական բացականչությունների, որ ինքը կարող է մարդ սպանել նույնիսկ ծղոտով, նա պատասխանում է. «Սպանելը դժվար չէ, դժվար է չսպանելը»։ Ի պատասխան այն հարցին, թե արդյոք չի՞ չարչարվում դաշտերում և արդյոք չի կարոտում պանդոկների հարմարավետություններին, նա պատասխանում է. «Իմ կյանքը հրաշալի է, անտառում կա 3000 տեսակի բույս, որոնցով կարելի է սնվել։ Երկինքն իմ ներքնակ է, իսկ գետինը՝ մահճակալս»։

Նրա գլխավոր զենքը երկկողմանի գուրզ «Մետեոր֊մարդասպանն» է, որը պարտության է մատնում թշնամիներին՝ երկնքի կրակներով։ Մետեորը հաճախ չի օգտագործում այդ զենքը, միայն ծայրահեղ դեպքերում, մնացած ժամանակ այն պահում է իր ուսի պատյանում։ Ինքը միայն երկու անգամ է տեսել զենքը մարտում։

Մի օր Մետեորի մոտ գալիս է ուժեղագույն մարտիկ, հզոր լորդի ծառա «Անմահ մետեորը» (նրան կոչում են «Ամպրոպի սուր»), որը մարտական արվեստների վարպետ էր։ Ամպրոպի սուսերակիրը նրա հրաշք֊զենքը տեսնելու փոխարեն, տալիս է Մետեորին թանկարժեք մարգարիտների քսակ, իսկ հետո առաջարկում է հանդիպել իր տիրոջ հետ։ Անմահ մետեորը համոզվում է, որ իր առջև իրոք կանգնած է լեգենդար հերոս, երբ իր մարմնի վրա զգում է նրա հանկարծակի հարձակման ուժը։ Նա խնդրում է Մետեոր֊մարդասպանին, որ սպանի իր կնոջը՝ տիկին Հողմին, վերջինս ուղարկել է նրան և տարին մի անգամ տալիս է հակաթույն, այդ կերպ Անմահ Մետեորին պահելով լիակատար ենթակայության տակ։ Տիկնոջը հսկում են 4 ֆավորիտներ, որոնք տիրապետում են կախարդության գաղտնիքներին։ Որպես մրցանակ Անմահ մետեորը առաջարկում է իր ընկերությունը։ Մետեոր֊մարդասպանը համաձայնվում է, սակայն ասում է, որ իրեն պետք չէ Անմահ մետեորի ընկերությունը, նա անում է աշխատանքը, քանի որ ինքն է այդպես ցանկանում։

Մետեոր֊մարդասպանը ընկղմվում է ստի, դավադրությունների, դավաճանությունների և կռիվների հորձանուտը, որպեսզի պարզի, թե ով է թաքնված այս պատմության ետևում։ Շուտով բացահայտվում է, որ Մետեոր֊մարդասպանը այնքան էլ անկախ չէ, ինչքան թվում է, նրան սպասվում է հանդիպում իր անցյալի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջիմի Վան Մեյ Սինհե մետեոր Մեյ Սինհե
Ջեկի Չան Խուա Ուբին անմահ մետեոր Խուա Ուբին
Յույ Լինլուն Ֆեն Յուեն֊ էր Ֆեն Յուեն֊ էր
Լան Յուլի Փյունիկ տիկին Փյունիկ
Տուն Լին Ֆեն Ցի Ֆեն Ցի
Մա Ցզի Լյու Ցինյի սուսերակիր Լյու Ցինյի
Լի Սիսի տիկին Հողմ տիկին Հողմ
Չեն Խուեյլոու Քարե կապիկ Քարե կապիկ
Վան Ժոպին գող
Լի Վենյտայ Վանական֊սատանա երկնային տիրակալ Վանական֊սատանա
Ֆիլլիպ Կոու Գոու Հունշոու երկնային տիրակալ Գոու Հունշոու
Վեն Սյախու Ման Թյանսին երկնային տիրակալ Ման Թյանսին
Սյուե Խան Վան Ֆան սուսերակիր Վան Ֆան
Լու Իլուն Թափանցիկ Ստվեր Թափանցիկ Ստվեր
Մա Չան Խեյ Լամա երկնային տիրակալ Խեյ Լամա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընկերություն՝ Lo Wei Motion Picture Co.
  • Պրոդյուսեր՝ Սյու Լիխուա
  • Բեմադրող պրոդյուսեր՝ Լո Վեյ
  • Ռեժիսոր՝ Լո Վեյ
  • Սցենարի հեղինակ՝ Գու Լուն
  • Ռեժիսորի օգնական՝ Սյու Սյաոլուն, Չիու Լոուկոն
  • Մարտական տեսարանների բեմադրություն՝ Չեն Սինյի
  • Խմբագիր՝ Կուոկ Թխինխուն
  • Դիմահարդարող՝ Չեն Շի
  • Օպերատոր՝ Չեն Չժունյուան, Չեն Ցինցյու
  • Երաժիշտ՝ Չաու Ֆուկլյոն

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյտինգներ
Հրատարակություն Գնահատական
Internet Movie Database 5.2/10 stars[1]
The Encyclopedia of Martial Arts 2/4 stars[2]
The Hong Kong Filmography, 1977-1997 4/10 stars[3]
DVD Talk?! 2/5 stars[4]
HKCinema.ru 2.5/5 stars[5]
Kung Fu Movie Guide 2/5 stars[6]
Silver Emulsion Reviews 3.5/4 stars[7]

Կինոքննադատների և հրատարակությունների ձայների ճնշող մեծամասնությամբ «Մետեոր֊մարդասպանը» բացասաբար է ընդունվել։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սա այն քիչ ֆիլմերից է, որտեղ Ջեքի Չանը մարմնավորել է բացասական կերպար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Killer Meteors (1976)». Internet Movie Database (անգլերեն).
  2. Bill Palmer, Karen Palmer, Ric Meyers The Encyclopedia of Martial Arts Movies. — Scarecrow Press, 1995. — P. 188. — ISBN 978-146-167-275-3
  3. John Charles The Hong Kong Filmography, 1977-1997: A Complete Reference to 1,100 Films Produced by British Hong Kong Studios. — McFarland, 2000. — P. 171. — ISBN 978-078-640-842-9
  4. Wallis, J. Doyle (2002 թ․ դեկտեմբերի 16). «The Killer Meteors». DVD Talk.
  5. 5,0 5,1 Хохлов, Борис (2004 թ․ օգոստոսի 29). «Метеоры-убийцы». HKcinema.ru.
  6. Johnson, Ben (2013 թ․ փետրվարի 27). «The Killer Meteors (1976)». Kung Fu Movie Guide.
  7. Kouf, Will (2013 թ․ մարտի 2). «The Killer Meteors (1976)». Silver Emulsion Reviews.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]