Մետաքսամանում
Արտաքին տեսք
Մետաքսամանում, մետաքսագործության և մետաքսի արդյունաբերության թելքավոր թափոններից մետաքսամանվածքի պատրաստման տեխնոլոգիական պրոցեսների համախումբ։ Մետաքսամանման ժամանակ օգտագործում են մանման 3 համակարգ․ սանրային՝ առանց սանդերքագզման, սանրային՝ սանդերքագզումով, և ապարատային։ Մետաքսամանումը բաղկացած է հետևյալ գործողություններից, հումքի տեսակավորում, նախապատրաստում և սոսնձազերծում, մանվածքի փխրեցում և կտրատում, գզում, նախամանում և մանում, ոլորում և վերշնամշակում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 484)։ |