Մետաղածնական դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մետաղածնական դարաշրջան, հանքայնացման պրոցեսների զարգացման երկրաբանական ժամանակահատված, որը համապատասխանում է տեկտոնամագմատիկ ցիկլին (լեռնակազմական ժամանակաշրջանին)։ Մետաղածնական դարաշրջան հասկացությունն առաջարկել է դը Լոնեն, հետագայում Լինդգրենը մետաղածնական կամ հանքածնական դարաշրջաններ է անվանել ժամանակի այն հատվածները, որոնք նպաստավոր են եղել որոշակի օգտակար հանածոյի առաջացման համար։ Այդ ժամանակահատվածները տևողությամբ և երկրաբանական բովանդակությամբ տարբեր են և մի դեպքում համապատասխանում են օրոգեն դարաշրջաններին (հերցինյան և այլն), իսկ մյուս դեպքում՝ երկրաբանական ժամանակաշրջաններին (պալեոզոյան, յուրայի, կավճի մետաղածնական դարաշրջան)։ Նախընտրելի է ծալքավոր մարզերի ներծին մետաղածնության հարցերով զբաղվող հետազոտողների մեծամասնության տեսակետը, որի համաձայն մետաղածնական դարաշրջանը համապատասխանում է տեկտոնամագմատիկ ցիկլին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 475 CC-BY-SA-icon-80x15.png