Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյան (մատենաշար)
«Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյան», մատենաշար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը՝ Նյու Յորքի Հայ կրթական, մշակութային միության և Մեսրոպ Աշճյանի քրոջ՝ Հռիփսիմե Աշճյան-Սերոբյանի հովանավորությամբ 2004 թվականին հիմնադրված տպարանում։ Տպագրվել են ժամանակակից հայ պատմագրության կոթողային աշխատություններ, խորհրդային տարիներին արգելված մի շարք անտիպ երկեր, փաստաթղթերի և նյութերի ժողովածուներ, գիտաժողովների նյութեր, Հայաստանի պատմական ժողովրդագրության, Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնախնդրի, հայկական գաղթավայրերի ու Սփյուռքի պատմությանը վերաբերող հետազոտություններ և այլն (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 100 անուն գիրք), ինչպես նաև «Մեր դժուար ժամանակների մեծ հայը. Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեան» (2007) և «Մ. Աշճյանի կենսամատենագիտությունը» (2011) աշխատությունները[1][2]։
2005 թվականին «Մ. ա. Ա.» մատենաշարով սկսել է լույս ընծայվել «Հայոց պատմության հարցեր» տարեգիրքը։
Հրատարակված գրքերն անվճար բաժանվում են գրադարաններին, որոշակի հիմնարկների, հեղինակներին և համապատասխան մասնագետների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |