Մեղվիկ Մայա (կերպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղվիկ Մայա (կերպար)

Մեղվիկ Մայա (գերմ.՝ Die Biene Maja), «Մեղվիկ Մայայի արկածները» սերիալի հնարված հերոսը, որի գլխավոր պրոտագունիստն է։ Այս կերպարը բարի, ուրախ, արդար է և միշտ պատրաստ է օգնել բոլորին։ Մեղվիկ Մայան մեծ ազդեցություն ունի մարգագետնում կատարվող իրադարձությունների վրա։

Կերպարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղվիկ Մայան ծնվել է փեթակում, մյուս մեղուների պես։ Մեղու Վիլիի հետ հետ ծանոթանալուց հետո Մայան կարողանում է փախչել փեթակից։ Վիլիին հրամայվում է Մայային վերադարձնել փեթակ, բայց նրան չի հաջողվում համոզել Մայային, որ փեթակում ավելի ապահով է, քան մարգագետնում։ Առաջին երկու եթերաշրջաններում Վիլին և Մայան ապրում էին հարազատ փեթակից հեռու, բայց երրորդ եթերաշրջանում Մայան ամբողջ օրը անցկացնում է մարգագետնում և հաճախ օգնում է իր հարազատ փեթակին։ Երրորդ եթերաշրջանի սկզբում Դատավոր Մեղրամոմը Մայային ուզում էր վտարել փեթակից, քանի որ նա շատ էր անհանգստանում, որ փեթակի մյուս մեղուներն էլ կանեն այն, ինչ անում էր Մայան։ Բայց փեթակի թագուհին` Հելեն 8-րդը, համոզում է նրան, որ Մայային պետք չէ վտարել այն բանից հետո, երբ Մայան փրկում է իր ուսուցչուհի Կասանդրային։ Թագուհին համաձայնում է, որ Մայան կարող է մնալ փեթակից դուրս և նրան նշանակում է Թագավորական փեթակի դեսպան։

Արտաքին տեսք և բնավորության գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայան շատ է սիրում արկածներ, հաշվի չի առնում, որ դա կարող է իրեն մեծ խնդիրների մեջ գցել, օրինակ, նա փոթորկի ժամանակ Վիլիի հետ մնում է մեծ լճում։ Նա նաև ձմեռն անցկացրել է մարգագետնում, եղել է մրջյունների հրամանատար։ Մայան փրկել է շատ միջատների, նա կամավոր պատանդ է դարձել Տեկլա սարդի մոտ, որպեսզի փրկի մի բզեզի, ապա` նա փրկել է իր թագուհուն։ Բոլոր երեք եթերաշրջաններում Մայայի բնավորությունը չի փոխվել։ Մայայի տեսքը հաճախ փոխվում է։ Առաջին եթերաշրջանում նա ունի կլոր գլուխ, բայց երկրորդ եթերաշրջանում նրա գլուխն օվալաձև է։ Երրորդ եթերաշրջանի դրվագներում նա նորից կլոր գլուխ ուներ, ինչպես առաջին եթերաշրջանում, բայց նա նիհար է և նրա բեղիկներն ավելի երկար են։ Չնայած նրան, որ նա մեղու է, նա դեղին և սև է, ինչպես` կրետը։ Ինչպես անիմե-սերիալների կերպարների մեծ մասը, ունի միայն 4 մատ։ Մայայի տեսքը սերիալում և սերիալից դուրս (պաստառներ, անկողնային պարագաներ, ներկեր) տարբերվում է նրանով, որ սերիալում նրա աչքերն ավելի փոքր են և իրարից հեռու, իսկ նկարներում աչքերն իրար մոտ են պատկերված։ Եռաչափ տարբերակում Մայայի տեսքը միշտ նույնն է։ «Մեղվիկ Մայա» ֆիլմի թրեյլերում նա պատկերված է ինչպես երրորդ (եռաչափ) եթերաշրջանում, բայց ֆիլմում նա իշամեղվի պես փռչոտ է։

Մայայի վերաբերմունքը մյուսների հանդեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգագետնի բնակիչների մեծամասնության հետ Մայայի հարաբերությունները լավ են, նա ամենասիրելի և ամենաազդեցիկ կերպարն է։ Վիլին Մայայի ամենալավ ընկերն է։ Մայան ամենից շատ ատում է սարդ Տեկլային։ Երրորդ եթերաշրջանում Մայայի ամենամեծ հակառակոռդները երեք իշամեղուներ են, որոնք ցանկանում են խլել մեղրը մեղուներից։

Ընկերներ և դաշնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիլի
  • Ֆլիպ
  • Ալեքսանդր (երկրորդ եթերաշրջան)
  • Միսս Կասանդրա
  • Մաքս
  • Բեն (երրորդ եթերաշրջան)
  • Շելբի (երրորդ եթերաշրջան)
  • Փոլ (երրորդ եթերաշրջան)
  • Փեթակի թագուհին (երրորդ եթերաշրջան)

Թշնամիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեկլա
  • Ձիաբոռեր (Երրորդ եթերաշրջանում բացակայում է)
  • Կրետներ (Երրորդ եթերաշրջան)
  • Դատավոր Մեղրամոմ (Երրորդ եթերաշրջան)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]