Մեծ պանդայի արգելոցներ
Արտաքին տեսք
| Տեսակ | արգելոց |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածք | Սիչուան |
| Մակերես | 924 500 հեկտար և 527 100 հեկտար |
| 30°50′00″N 103°00′00″E / 30.833333333333°N 103°E | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Չինաստան" does not exist. | |
Մեծ պանդայի արգելոցներ (չինարեն ավանդ. 四川大熊貓棲息地, հեշտ. 四川大熊猫栖息地 , պինին: Sìchuān Dàxióngmāo Qīxīdì), 7 արգելոցների և 9 պարկերի համալիր Չինաստանի Սիչուան նահանգում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 924 500 հա։ Գտնվում է Ցյունլայի և Ցյանցզինի լեռներում։ Արգելոցներում բնակվում է աշխարհում հանդիպող հազվագյուտ մեծ պանդայի ընդհանուր թվաքանակի ավելի քան մեկ երրորդը, ինչպես նաև փոքր պանդաներ, ձյունահովազ և ծխագույն ընձառյուծը։ Բացի այդ, տարածաշրջանում աճում են բույսերի 5-6 հազար տեսակներ։
2008 թվականին Սիչուանի երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը շատ մոտ էր համալիրի տարածքին, լուրջ վնասներ են հասցվել Վոլուն արգելոցի ենթակառուցվածքին և կառույցներին[1]։
Համալիրը ներառում է.
- Յոթ արգելոց.
- Վոլուն արգելոց (卧龙自然保护区)
- Ֆենտունչժայ արգելոց (蜂桶寨自然保护区)
- «Սիգունյան լեռ» արգելոց (四姑娘山自然保护区)
- «Լաբա գետ» արգելոց (喇叭河自然保护区)
- «Հեյշույ արգելոց» (黑水河自然保护区)
- Ցզինթան Կունյու արգելոց (金汤—孔玉自然保护区)
- Ցաոպո արգելոց (草坡自然保护区)
- Ինը բնության պարկեր.
- Ցինչենշան-Դուցզյանյան (青城山—都江堰风景名胜区)
- «Տյանտայ լեռ» (天台山风景名胜区)
- «Սինգունյան լեռ» (四姑娘山风景名胜区)
- «Սիլին ձյունապատ լեռ» (西岭雪山风景名胜区)
- «Ցզիգուան-Ցզյուլունգոու լեռ» (鸡冠山—九龙沟风景名胜区)
- «Ցզյացզին լեռ» (夹金山风景名胜区)
- Միյալո (米亚罗风景名胜区)
- «Լինչժեն լեռ - Դասյուե լեռ» (灵鹫山—大雪峰风景名胜区)
- «Էռլան լեռ» (二郎山风景名胜区)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В заповеднике «Волун» в Сычуани из-за землетрясения числятся пропавшими без вести еще 2 панды». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.