Մեծ Ուտյուկս
Արտաքին տեսք

| Մեծ Ուտյուկս | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 94 մ |
| Ջրահոսք | |
| Գետաբերան | Ուստյա |
| Գետաբերանի տեղակայում | Ustya? |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Maly Utyuks?, Penchazh?, Kozmenga? և Obil? |
| Երկիր | |
| Երկրամաս | Արխանգելյան շրջան |
Մեծ Ուտյուկս (ռուս.՝ Большой Утюкс) գետը գտնվում է Արխանգելյան շրջանի հարավային մասում։ Այն Ուստիա գետի աջ վտակն է։ Սկիզբ է առնում Վերխնետոեմսկյան և Ուստյանական շրջանների սահմաններից։ Մեծ Ուտյուկս գետը հոսում է Ուստյանական մարզի Արխանգելյան շրջանով՝ հյուսիսից հարավ, հարավից՝ արևելք։ Սնուցումը խառն է, գերակշռում է ձյան սնուցումը։ Գետավարարումը տեղի է ունենում ապրիլից հունիս ամիսներին։ Սառչում է հոկտեմբերի երկրորդ կեսին և նոյեմբերին։ Սառցահալվում է ապրիլի երկրորդ կեսին և մայիսի առաջին կեսին։ Գետի միջին հոսքում է գտնվում Պերվամայսկիյ փայտամթերման կայանը։ XVI—XVIII դարերում Ուտյուկսա գետից մինչև Հյուսիսային Դվինայի 30 կիլոմետրանոց ցամաքային քարշավայրը միացնում էր Չերեվկովո գյուղն ու Վաժսկիյ գավառի Ուստյանական արորները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Заволочье - край устьянский». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.